Եղիշե Չարենց «Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն –Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․