Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Այսօր մենք ամբողջ կուրսով այցելեցինք Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր, ապա նաև Վեդիի եկեղեցի:
Շատ լավ ժամանակ անցկացրինք էնտեղ: Թեև Խոր Վիրապում արդեն եղել էի, բայց մեծ հետաքրքրությամբ կրկին ուսումնասիրեցի այդ պատմական վայրը:Հրեշտակների ձորում թվում էր, թե գտնվում ես Հայաստանից դուրս, ամենայուրօրինակ վայրերից մեկում: Մեզ բոլորիս շատ էր հետաքրքրում տվյալ վայրի անվան առաջացումը, սակայն ինչպես պարզ դարձավ հստակ փաստեր կամ վարկածներ չկան: Բավական հոգնել էինք, բայց չցանկացանք բաց թողնել և գնացինք նաև Վեդիի եկեղեցի: Այս ճամփորդության ընթացքում շատ ժամանակ անցկացրինք բնության գրկում և վայելեցինք Հայաստանի չքնաղ բնությունը: Հիանալի ժամանակ անցկացրինք միասին և կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց: Հուսամ նման ճամփորդություններ հաճախ կլինեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով