Ես նորեկ սեբաստացի եմ

Բարև Ձեզ: Ես Լիլի Մովսեսյանն եմ, 14 տարեկան: Ծնվել եմ 25.10.2005թ. Աբովյանում:5 տարի սովորել եմ Աբովյանի համար 7 դպրոցում: Այնտեղ ապրել և սովորել եմ մինչև 2016թ.: Հայրիկիս աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Երևան: Այստեղ ուսումս շարունակեցի և ավարտեցի Եղիշե Չարենցի անվան համար 67 դպրոցը: Այս տարի ընդունվեցի “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր, համակարգչային գեղարվեստական նախագծում բաժինը:

Սիրում եմ գրքեր կարդալ,հատկապես հայ գրականությունից, ֆիլմեր դիտել: Կարողանում եմ լավ շախմատ խաղալ, 5 տարի հաճախել եմ շախմատի, առաջին կարգային եմ, բայց այժմ չեմ զբաղվում: Լողն իմ տարերքն է, մանկուց հաճախել եմ լողի, համարում եմ, որ լավ եմ լողում: Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, ապագա մասնագիտությունս էլ դրա հետ է կապված: 5 տարի հաճախել եմ պարի, սիրում եմ պարել եվ կարող եմ ամբողջ օրը երաժշտություն լսել: Անցած ամառ սկսեցի ուսումնասիրել չինարեն լեզուն(շատ եմ սիրում նոր լեզուներ սովորել): Էքստրիմի սիրահար եմ, երազում եմ մի օր պարաշյուտով թռչել:

Ես հաճախում եմ նաև Թումո, որտեղ ամեն օր մի նոր բան ենք ուսումնասիրում և սովորում:

Առաջին տպավորություններս քոլեջում հիանալի էին: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ մտերմանալ կուրսընկերներիցս մի քանիսի հետ: Ժամանակը այստեղ շատ արագ և հետաքրքիր է անցնում: Իսկ թերևս ամենահետաքրքիրը ճամփորդելու նախագծերն են: Վստահ եմ որ ուսանողական տարիներս այստեղ անմոռանալի կանցնեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով