Բանաստեղծությունների համեմատում

Մենք ուսումնասիրոցինք Ավ. Իսահակյանի <<Է՜յ, ջան-հայրենիք>>, Եղ. Չարենցի <<Հայրենիքում>> և Հ. Սահյանի <<Հայաստան ասելիս>> բանաստեղծությունները: Նրանք երեքն էլ հայրենիքի մասին էին:

Սահյանը ներկայացնում է իր զգացողությունները՝ հուզմունքը, կարոտը, անհանգստությունը, հպարտությունը Հայաստանի մասին խոսելիս, Հայաստան ասելիս: Նա համարում է, որ աշխարհն իր տունն է, իսկ մահը ոչ մի նշանակություն չունի, քանի որ ինքը Հայաստան ունի:

Չարենցը ներկայացնում է իր հայրենի չքնաղ բնությունը, լեռներն ու լճերը, նաև իր կարոտը հայրենիքի, հայրենի հողի ու երկրի հանդեպ: Կարծես ինչ-որ մեկը կանչում էր իրեն, կանչում լեռներից: Ի տարբերություն Սահյանի Չարենցը ավելի խորը, ավելի տիեզերական ձևով է նկարագրել իր զգացմունքները:

Իսահակյանը ի տարբերություն նախորդ երկուսի, նկարագրել է իր հայրենիքը ավելի անմիջական, խոսակցական բառապաշարով: Նաև նա այստեղ որոշ տողերում ընդգծել է հայոց պատմության դառը և արյունալի էջերը:

Երեք բանաստեղծություններն էլ ինձ շատ դուր եկան, սակայն ամենից հոգեհարազատը Եղ. Չարենցի <<Հայրենիքում>> բանաստեղծությունն էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով