Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով

Արդեն մի քանի ամիս է,ինչ սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում։ Դպրոցս ավարտելուց հետո, ցանկանում էի այնպիսի մի հաստատություն ընդունվել, որը կտարբերվեր հասարակ դպրոցներից, կունենար յուրահատուկ միջավայր, տարբերվող ուսումնական ծրագրեր։ Բավականին երկար փնտրելուց հետո, ընտրությունս կանգ առավ Սեբաստացու քոլեջի վրա։

Առաջին իսկ օրվանից, ինձ այնքա՜ն գրավել էր կրթահամալիրի դրական և ջերմ միջավայրը, որ անհամբեր սպասում էի ուսումնական տարվա մեկնարկին։ Մուտքի ճամբարի շրջանակներում ծանոթացա կուրսընկերներիցս մի քանիսի հետ, շրջեցինք կրթահամալիրի դպրոցներով, այցելեցինք ագարակ։ Շատ կարճ ժամանակահատվածում կարողացա ընտելանալ այս միջավայրին։

Այստեղ դասերը բոլորովին այլ կերպ են ընթանում։ Չեմ էլ կարող պատկերացնել, ուսուցիչները որքան են չարչարվում, որպեսզի ամեն դասը յուրովի անցկացվի։ Նրանք շատ ջերմ են և պատրաստ են ամեն պահի օգնել և աջակցել։Ժամանակ առ ժամանակ գնում ենք նաև ճամփորդությունների, ժամերգության։

Կուրսընկերներս նույնպես շատ բարի են և դրական։ Մի քանիսի հետ հասցրել եմ բավականին մտերմանալ։ Մեկը մյուսից բավական տարբերվում են։ Իրենց հետ ժամանակը շատ հետաքրքիր է անցնում։

Այնքա՜ն ուրախ եմ, որ հենց այստեղ պիտի անցկացնեմ հետագա ուսանողական տարիներս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով