Ֆիլմադարան| Քննարկում Հայկ Բիանջյանի հետ

Մենք պետք է Ֆիլմադարանի շրջանակներում հանդիպում ունենանք ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի հետ։ Նա պատմում է Երևանի մասին, սակայն՝ լուսանկարների և ֆիլմերի միջոցով։ Ներկայացնում է ոչ միայն լավ կողմերը, այլև քանդված ու քանդված շինությունների, Երևանի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին։ Իր աշխատանքի միջոցով նա ցույց է տալիս վերացող մշակութային արժեքների , ջնջվող հիշողությունների, և դրանց համար պայքարողների անհավասար պայմանները:

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի երկու նոր ֆիլմերը անդրադարձ են Երևան քաղաքի հիշողության կորստին՝ ներկայացնելով հին պատմամշակութային շինությունների, ճարտարապետական հուշարձանների քանդման պատմությունն ու իրենց գույքից զրկված, սեփականության իրավունքը խախտված քաղաքացիների կյանքը: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» աջակցությամբ և New media Advocacy նախագծի շրջանակներում ստեղծված այս ֆիլմերը, Բիանջյանի կարծիքով, ևս մեկ փորձ են հասարակության ուշադրությունը հրավիրելու Երևանի հին, մշակութային արժեք ներկայացնող տների ու շինությունների վրա, որոնք քանդվում են ու անտերության մատնվում:

Հայկ Բիանջյանի հարցազրույցից մի հատված՝

Վերջին տարիներին մեր քաղաքում արդեն 30 մշակույթ- հուշարձան շենք ենք կորցրել։ Մնացել են վերջին մի քանիսը։ Բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել,և ցուցահանդեսներ կազմակերպվել այս թեմայով։ Ես պարզապես անիմաստ եմ համարում,որ մենք նշում ենք Էրեբունի-Երևանի տոնը այս տարիներին,բայց մեր քաղաքում չենք կարողանում 100 տարվա պատմություն ունեցող շենք պահել։ Այս ամենը պահպանվում է միայն լուսանկարների ու ֆիլմերի տեսքով — ասում է Բիանջյանը։

Կարող եք դիտել Հայկ Բիանջյանի ֆիլմերը՝  1,  2, «Անհետացող հիշողությունը» ֆիլմը։

Կարող եք լուսանկարներն ուսումնասիրել կայքում։

Ֆիլմադարանի հոդվածը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով