Հանդիպում Հ․ Բիանջյանի հետ/ ֆիլմադարան

Այսօրվա ֆիլմադարանի հանդիպումը տարբերվում էր մյուսներից, քանի որ մեզ հյուրընկալել էր ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը։ Մենք նայեցինք մի քանի ֆոտոպատմություններ, որոնք նկարագրում էին Երևանի նախկին շենքերը, այն ժամանակաշրջանը, երբ մեծ քանակությամբ շենքեր քանդում էին, նորը կառուցելու համար։ Թեև մասնագիտությունս լուսանկարչությունը չէ, սակայն ես շատ հետաքրքրված եմ դրանով և շատ հաճելի էր դիտել տաղանդավոր լուսանկարչի ֆոտոպատմությունները, իր իսկ մեկնաբանությամբ։

Այս ամենը դիտելուց հետո, մի հետևություն արեցի, որ մենք պետք է ամեն կերպ պահպանենք մեր քաղաքի շինությունները, գեղեցկությունը և ավելացնենք նորերը։ Կառուցենք նորը, չոչնչացնելով հինը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով