Թափառում Երևանով

Այսօր տիար Բլեյանի, մի քանի դասավանդողների և ուսանողների հետ քայլեցինք Հրազդանի կիրճով, Կոնդի փեշերով։ Հանդիպեցինք Սարյանի զբոսայգում, խոսեցինք Սարյանի  մարմարյա արձանի մասին և  քայլեցինք դեպի Կոնդ։ Ինպես  գիտենք Կոնդը Երևանի ամենահին թաղամասներից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Կոնդով քայլելիս տեսանք բազմաթիվ հին ու ավերված շենքեր, բնակելի տներ, գրաֆիտիներ։ Կոնդի Սբ․ Հովհաննես եկեղեցու գեղեցկությունը կարծես սպանում էին այդ նորակառույց տներն ու շենքերը, անխնամ այգիները։

Հրազդանի կիրճը մի յուրահատուկ գեղեցկություն ուներ․․․ Այդ հատվածով քայլելիս, ինչպես տիարն է ասում՝ հայտնվում ես <<հեքիաթում>>։ Ծառերի գեղեցկությունն էլ կրկնապատկում էր դա։ Բավականին ինֆորմացիա ստացա այդ մի քանի ժամվա ընթացքում, ծանոթացա Երևանի այն վայրերին,որոնց մասին ուղակի լսել էի։

Բոլորն էլ գիտեն, որ Երևանը 2800-ամյա պատմություն ունի, սակայն եթե մենք փորձենք գտնել որևէ ապացույց դրան, կանգ կառնենք միայն Էրեբունու ամրոց-թանգարանի վրա։ Այս ամենը այնքա՜ն ցավալի է ինձ համար։ Երևանով քայլելիս, ամեն անգամ նորանոր շինություններ ու թաղամասներ տեսնելով համոզվում եմ, որ մեր քաղաքը այգիների, ծառապատ թաղամասների և կենդանի բնության կարիք ունի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով