Մարզական Արատես. Ձմեռային հեքիաթ

Այսօր վերադարձա Արատեսյան մարզական ճամփորդությունից, և ցանկանում եմտպավորություններովս կիսվել։ Ինչպիսի՜ չքնաղ բնություն կա այնտեղ։ Ձյունը ծածկել էր շուրջբոլորը և կարծես հեքիաթում լինեի։ Բոլորս միասին նստում էինք վառարանի մոտ, կարտոֆիլ պատրաստում, զրուցում ամենատարբեր թեմաներից։ Միասին նաև խաղեր էինք խաղում, ֆիլմ դիտում, բանավիճում էինք։ Այս հրաշալի միջավայրը ստիպեց մեզ ավելի մտերմանալ միմյանց հետ։ Այս ամենի հետ մեկտեղ չէինք մոռանում նաև ձնագնդի խաղալ և սահնակ քշել։ Իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր դեպի Արատես, և սպասելիքներս ավելի քան ի կատար ածվեցին։ Մեծ սիրով կրկին կայցելեմ Արատես։