Հունվարյան ստուգատեսների ամփոփում

Այս տարի ունեցանք շատ հագեցած և բազմաբովանդակ հունվար։ Մասնակցեցինք և ինքներս կազմակերպեցինք բազմաթիվ նախագծեր։ Իմ մասնակցությունն ունեցա տարբեր դիջիդասընթացների, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների, և ամենակարևորը՝ հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրի։ Եվ կարծում եմ, որ կարողացանք պատվով դուրս գալ այն պատասխանատվության տակից, որը դրված էր յուրաքանչյուրիս ուսերին։ Ընկերներիս հետ միասին <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում կազմակերպեցինք Դիջիդասընթաց՝ […]

Հաշվետվություն|սեպտեմբեր-դեկտեմբեր|

Բարև։) Ես Լիլին եմ։ Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի 1-2 կուրսում։ Ընտրել եմ համակարգչային գեղարվեստական նախագծման բաժինը։ Առաջին անգամ քոլեջ եկել եմ <<Մուտքի ճամբար>>-ի ժամանակ։ Թեև ծանոթ չէի ուսումնական ծրագրին, չէի կարողանում պատկերացնել ինչպես պետք է մասնակցեմ դասին առանց գրքերի և տետրերի, միևնույն է անհամբեր սպասում էի սեպտեմբերին։ Ուսումնական տարին սկսեցինք ճամփորդությամբ։ Հաղթահարեցինք Բջնիի […]

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021

Երրորդ մակարդակ 1. Սալիկները միմյանց կից շարելու դեպքում՝ նվազագույնը քանի՞ 16×24 չափի ուղղանկյուն սալիկ է անհրաժեշտ քառակուսի կազմելու համար: Պատ․՝ 6 2․ Եթե 𝑥 + 2𝑦 − 𝑧 = 1 և 3𝑥 − 2𝑦 − 8𝑧 = −1, ինչի՞ է հավասար x-ի և z-ի հարաբերությունը։ x+2y-z=1 3x-2y-8z= -1 2y=1-x+z 2y=3x-8z+1 1-x+z=3x-8z+1 9z=4x x/z=9/4 Պատ․՝ 9/4 […]

Հանդիպում մարդաբանի հետ

Այսօր հանդիպման մասնակցեցի և մեր հյուրն էր սոցիալական մարդաբան Էվիյա Տեր-Հովհաննիսյանը։ Հանդիպման սկզբում հետաքրքիր ձևով ծանոթացանք՝ ասում էինք մեր անունը, բնակության վայրը և մի բառ կամ ասոցացիա մանկության հետ Այդպես փորձում էին մասնակիցներին բաժանել խմբերի, միայն՝ մարդաբանորեն։ Երկու ֆիլմ դիտեցինք։ Մեկը ներկայացնում էր ներկայիս իրավիճակը, իսկ մյուսը ցույց էր տալիս փողոցների ազդեցությունը մարդու վրա։ Ուսումնասիրեցինք […]

Հանդիպում ադրբեջանագետի հետ

Այսօր մասնակցեցի հանդիպման, որի հյուրն էր ադրբեջանագետ, ԵՊՀ դասախոս Աշոտ Մովսիսյանը։ Բավական արդի և ժամանակակից էին խոսվելիք թեմաները։ Խոսվեց այժմյան իրադրության մասին՝ մեր և Ադրբեջանի միջև, միջազգային հանրության արձագանքի մասին։ Ուսումնասիրեցինք Ադրբեջանի պատմությունը, էթնիկ կազմը, երկրի իրավիճակը տարբեր ժամանակներում և տարբեր կառավարիչների ներքո։ Իմացանք նոր հետաքրքիր փաստեր, ձեռք բերեցինք նոր գաղափարներ և հայացքներ։ Սկզբում չէի […]

Արշակ II, Պապ, Վարազդատ, Արշակ III, Խոսրով IV, Վռամշապուհ, Արտաշես IV

Արշակ II- 350-368 Արշակ Բ-ն գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին: Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր […]

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ։ Հայկական լեռնաշխարհի ռելեֆը։ Ֆիզիզկական քարտեզի վրա ցույց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրել նրա սահմանները։ Հյս․՝               Կուր գետ, Կովկասյան Մեծ լեռնաշղթա, Հյս․ արմ՝    Պոնտոսի լեռներ, Սև ծով Հրվ․՝            Հայկական Տավրոսի լեռնաշղթա և Հյուսիսային Միջագետքի հարթավայր Հրվ․ արև․՝ Իրանական բարձրավանդակ Արլ․՝           Կասպից […]

Սպիտակուցների կենսասինթեզ

Բջջի կորիզում գտնվում են քրոմոսոմները, որոնք կազմված են ԴՆԹ-ի մոլեկուլից և սպիտակուցներից։ ԴՆԹ-մոլեկուլում հատուկ ծածկագրով (գենետիկական կոդ) գրանցված է բջջի բոլոր սպիտակուցների սինթեզի մասին տեղեկատվություն։ Սպիտակուցի կենսասինթեզի մասին տեղեկատվությունը գաղտնագրված է ԴՆԹ-ի մոլեկուլում /գեներ/։ Սինթեզվող սպիտակուցում ամինաթթուների հերթականությունը պայմանավորվում է ՌՆԹ-ի նուկլեոտիդների երեքական համակցությունների (տրիպլետ, կոդոն) հաջորդականությամբ։ Ամինաթթուները միանում են իրար պեպտիդային կապերով և ռիբոսոմներում […]

Հանդիպում Ինեկոբանկի օժանդակության և վերահսկողության բաժնի պետի հետ: Դիջիդասընթաց

Այսօր, քոլեջում ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ բանկային մասնագետի հետ։ Մեր հյուրն էր Սերգեյ Քոսյանը՝ օժանդակության և վերահսկողության բաժնի պետ, նաև բանկային պրոդուկտներ առարկայի դասախոս: Սկզբում քննարկեցինք, թե ինչ նպատակ է հետապնդում բանկային համակարգը, խոսեցինք <<սև ցուցակ>> հասկացությունից, բանկային քարտերից։ Հանդիպումը շատ հագեցած էր և ինֆորմատիվ։ Հյուրը ոչ միայն ներկայացրեց իր աշխատանքի բնույթը, այլ նաև […]

Թևավոր խոսքեր

Գորդյան հանգույց Ըստ հունական դիցաբանության՝ փռյուգիական թագավոր Գորդիոսը Զևսի տաճարին նվիրաբերում է մի երկանիվ սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։ Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրն ու մի հարվածով կտրում հանգույցը։ Այստեղից էլ <<Գորդյան հանգույց>> արտահայտությունը, […]