Ամանորյա ֆիլմի դիտում-«Հրաշք 34-րդ փողոցում»

avatars.mds.yandex.net/get-kinopoisk-image/1704...

Ֆիլմի մասին

«Հրաշք 34-րդ փողոցում» (անգլ.՝ Miracle on 34th Street), սուրբծննդյան թեմատիկայով ամենահայտնի ֆիլմերից մեկը ԱՄՆ-ում: Սցենարը ռեժիսոր Ջորջ Սիթոնի՝ ըստ Վալենտին Դևիսի պատմվածքի: 1955 թվականին ընդգրկվել է Նշանավոր ֆիլմերի ազգային ռեգիստրի ցանկում: Ֆիլմի մոտիվներով նկարահանվել են չորս ռիմեյքներ և բեմադրվել է բրոդվեյյան մյուզիքլ: Ժամանակակից հանդիսատեսի համար ֆիլմը հասանելի է երկու տարբերակով՝ բնօրինսկ (սև ու սպիտակ) և գունավոր:

Ֆիլմն արժանացել է երեք «Օսկարի»՝ այդ թվում՝ առաջին պլանում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Էդմունդ Գվեն) և երկու «Ոսկե գլոբուսի»։

Շքեղ տոնախմբության նախօրեին, որն ամեն տարի Գոհաբանության տոնի առթիվ կազմակերպվում է Մանհեթենի 34-րդ փողոցում Մեյսիզ հանրախանութի կողմից, ծերունին, որը պետք է կատարեր Սանտա Կլաուսի դերը, հարբում է: Անցորդ ծերուկին՝ Քրիս Քինգլին համոզում են զբաղեցնել նրա տեղը սահնակի վրա:

Քրինգլը սիրվում է երեխաների կողմից և հանրախանութում աշխատանք է ստանում: Սակայն, երբ նրա ղեկավարը պահանջում է, որ Քրիսը երեխաներին առաջարկի գնել չվաճառված և հնացած խաղալիքները, ծերունին այլայլվում է: Երեխաներին անհրաժեշտ խաղալիքները գնելու համար նա ծնողներին ուղարկում է այն խանութները, որոնցում դրանք առկա են: Խանութի ղեկավարությունը որոշում է աշխատանքից ազատել կամակոր ծերունուն, սակայն փոխում է որոշումը, երբ պարզվում է, որ Քրիսի ազնվության շնորհիվ հանրախանութը նորանոր գնորդներ է ձեռք բերել:

Հետզհետե պարզ է դառնում, որ Քրիս Քրինգլն իրեն իրական Սանտա Կլաուս է համարում: Նրա երդվյալ թշնամի հոգեբույժը կազմակերպում է Քրինգլի հոսպիտալացումը հոգեբուժարանում: Այժմ քաղաքային դատարանը պետք է որոշում կայացնի՝ Քրիս Քրինգլը իրական Սանտա Կլաուս է, թե՞ ոչ:

Իմ կարծիքը

Առաջին հայացքից սա հասարակ ֆիլմ է Ձմեռ պապի և Ամանորի մասին, սակայն ֆիլմի իմաստն ավելի խորն է թաքնված։ Իրականում այս ֆիլմի հիմնական գաղափարը հավատն է, հավատը՝ հրաշքներին, որը մարմնավորված է Սանտային հավատալու մեջ։ Ֆիլմում պատկերված է մի այսպիսի հարաբերություն՝ <<Մենք հավատում ենք Աստծո գոյությանը։ Մենք չենք տեսնում, և երբեք էլ չենք տեսել Աստծուն , սակայն միևնույն է հավատում ենք։ Այդ դեպքում ինչու՞ չենք հավատում Սանտա Կլաուսի գոյությանը>>։ Այսինքն պետք է հավատալ ոչ միայն այն ամենին, ինչ տեսնում ենք, այլև նաև հրաշքների։ Եթե ինչ-որ մի բան մեզ անհնար է թվում, մենք միշտ ասում ենք՝ <<միայն հրաշք կարող է լինել>>, և եթե հավատանք, որ այն կիրականանա, այդպես էլ կլինի։ Ընդամենը հարկավոր է հավատալ հրաշքների, հատկապես ՝ ամանորյա հրաշքների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով