Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #16

Այսօր ֆիլմադարանի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ  «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։

Բավականին հետաքրքիր հանդիպում էր։ Շատ բան ես կարողանում սովորել, երբ հանդիպում և քննարկում ես գործի վարպետների հետ։ Դիտեցինք մի քանի կարճամետրաժ ֆիլմ, քննարկեցինք յուրաքանչյուրիս կարծիքը, կարծիքներն, իդեպ, չափազանց տարբեր էին։ Դիտեցինք նաև Ուջանի կինոդպրոցի սաների նկարահանած ֆիլմերից, որոնք նկարահանված էին ոչ թե պրոֆեսիոնալ տեսախցիկով, այլ՝ հեռախոսով։

Հրաշալի է, որ յուրաքանչյուրն ունի ֆիլմարտադրության ոլորտում զարգանալու, իր տաղանդը ցուցաբերելու և արյունքների հասնելու հնարավորություն, նույնիսկ քիչ ռեսուսրսների տիրապետելով։

Ավելի մանրամասն կարող եք ուսումնասիրել ակումբի բլոգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով