Դիջիթեքի մասնակցություն

Այս տարի ես առաջին անգամ պետք է մասնակցեի Դիջիթեքի, և որոշեցի մասնակցել Հերմինե Անտոնյանի դիջի-դասընթացին։ Այն վերաբերվում էր մաթեմատիկական Geogebra ծրագրին։ Դասընթացն իրականացվեց ավագ դպրոցում, գրեթե բոլոր մասնակիցներն այդ դպրոցի աշակերտներն էին։

Սկզբում մի փոքր խոսեցինք մաթեմատիկայից, ապա սկսեցինք ուսումնասիրել ծրագրի գործիքներսը։ Սովորեցի, թե ինչպես կարող եմ այդ ծրագրի օգնությամբ տարբեր երկրաչափական պատկերներ կառուցել, անկյուններ գծել։ Կարող եմ ասել, որ շատ օգտակար դասընթաց էր, կարծում եմ ձեռք բերածս հմտությունները կօգտագործեմ հետագայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով