Բնատեխնիկական դիջիթեք 2021

Բնագիտական դիջիթեքի շրջանակներում՝ ուսումնասիրելով նաև կաթնաթթվային բակտերիաների բազմացումը, ես կպատրաստեմ մածուն՝ տնային պայմաններում։

Պատրաստման եղանակը

Գդալով խառնելով եռացնում ենք կաթը 3-5ր. որպեսզի ավելորդ ջուրը գոլոշիանա։ Լցնում ենք բանկաների մեջ և թողնում ենք գոլանա։ Խառնում ենք գդալով և ստուգում ենք որպեսզի մատը 10 վարկյան դիմանա կաթի մեջ, եթե չի այրում նշանակում է կաթը մերելու ժամանակն է։ Վերցնում ենք պատրաստի մածուն 1լ.- 1ճ.գ., ավելացնում ենք 1/4 թեյի գդալ շաքարավազ, ավելացնում 1 բաժակ եռացրած կաթ և խառնում ենք։ Այդ ամենը ավելացնում ենք արդեն եռացած կաթի մեջ, խառնում ենք, լցնում ենք տարաների մեջ, ծածկում ենք շորով, չենք շարժում և թողնում ենք որ սառի։ Ապա դնում ենք սառնարան և 1 օր հետո կարող ենք օգտագործել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով