Ձմեռային խաղեր

Այսօր շատ հետաքրքիր օր ունեցանք։ Ընկեր Մարիամը որոշեց մեզ փոքր ինչ ուրախացնել և շեղել դասերից՝ ձնագնդի խաղալով և սահնակ քշելով։ Բավականին երկար խաղացինք, թավալվեցինք ձյան մեջ, սահնակ քշեցինք։ Մի լա՜վ ուրախացանք և ծիծաղեցինք։ Հասցրինք նաև ընկնել(անկեղծ ասած հետևանքները մի քիչ ցավոտ էին)։ Իրականում հրաշալի ժամանակ անցկացրինք միասին, հուսամ կրկին կկարողանանք դասերից կտրվել նման ձևով։ Կարող եք դիտել նաև տեսանյութը։

Տեսանյութը՝ Մարիամ Մխիթարյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով