Հունվարյան ստուգատեսների ամփոփում

Այս տարի ունեցանք շատ հագեցած և բազմաբովանդակ հունվար։ Մասնակցեցինք և ինքներս կազմակերպեցինք բազմաթիվ նախագծեր։ Իմ մասնակցությունն ունեցա տարբեր դիջիդասընթացների, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումների, և ամենակարևորը՝ հաճելի և հետաքրքիր ժամանակ անցկացրի։ Եվ կարծում եմ, որ կարողացանք պատվով դուրս գալ այն պատասխանատվության տակից, որը դրված էր յուրաքանչյուրիս ուսերին։

Ընկերներիս հետ միասին <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում կազմակերպեցինք Դիջիդասընթաց՝ <<Վաճառքի մեխանիզմներ>> թեմայով։ Այդ դիջիթեքին ընդգրկեցինք նաև 2-րդ կուրսի ուսանողներին և դասավանդողներին, կազմակերպեցինք դերային խաղեր և շատ զվարճալի, բայց դրա հետ մեկտեղ նաև ինֆորմատիվ դաս անցկացրինք։ Ավելի մանրամասն ծանոթացեք հղումով։

Բնագիտական դիջիթեքին մասնակցեցի տնային պայմաններում մածուն պատրաստելով։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ նման բան դեռ չէի արել։ Կարող եք դիտել այստեղ։

Մարզական ստուգաատես

Կարողացանք նաև կտրվել առօրյաից և հասցրինք հետաքրքիր ու զվարճալի մարզական խաղեր խաղալ։ Կարող եք ընթերցել այստեղ։

Մասնագիտական ստուգատես

Մասնակցեցի հանդիպումների վաճառքի և վարկային մասնագետների հետ։ Ինձ շատ դուր է գալիս ոչ միայն այդ ոլորտը, այլև հանդիպումները հենց տվյալ ոլորտի մասնագետների հետ։ Շատ հետաքրքիր և ինֆորմատիվ հանդիպումներ էին։

Ֆիլմադարանի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ  «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի հետ։ Միասին ֆիլմեր դիտեցինք ու քննարկեցինք։ Ծանոթացեք հղումով։

Մասնակցեցի նաև ադրբեջանագետի հետ հանդիպմանը։ Միասին խոսեցինք շատ արդի թեմաներից, քննարկեցինք ներկայիս իրավիճակը և Ադրբեջանի իրավիճակը տարբեր ժամանակներում։ Մանրամասն՝ հղումով։

Շատ հետաքրքիր էր նաև մարդաբանի հետ հանդիպումը։ Իմացանք թե ինչ է մարդաբանությունը, ինչ է ուսումնասիրում, նոր գաղափարներ և հայացքներ ձեռք բերեցինք։ Կարդացեք հղումով։

Այս ամիս բավականին շատ ուսումնասիրեցինք տարբեր տարածաշրջանի բարբառները։ Ինքներս նաև փորձեցինք հեքիաթի բարբառային տարբերակը վերաձոխել գրականի, ինչը՝ շատ հետաքրքիր աշխատանք էր։ Կարող եք ընթերցել այստեղ։

Մասնակցեցի մի քանի տարբեր դիջիթեքների՝ Geogebra ծրագրի վերաբերյալ(կարդացեք հղումով), մարքեթինգի վերաբերյալ, նաև այժմ շատ արդիական IT Security թեմայով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով