Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

1. Դավթի մտապահած հնգանիշ թվի միավորի և հարյուրավորի գումարը 7 է, իսկ տասնավորի և հազարավորի արտադրյալը՝ 12։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը, եթե այն այդ պայմաններին բավարարող 3-ի պատիկ ամենափոքր բնական թիվն է, որի թվանշանները չեն կրկնվում։

13047

2. Զամբյուղում կան սպիտակ, դեղին, վարդագույն կակաչներ։ Սպիտակ ու դեղին կակաչները միասին 8-ն են, դեղին ու վարդագույն կակաչները միասին՝ 12-ը, իսկ սպիտակ ու վարդագույն կակաչները միասին՝ 10-ը: Սամվելն ամենաքիչը քանի՞ կակաչ պետք է հանի զամբյուղից, որպեսզի մայրիկի համար պատրաստած ծաղկեփնջում երեք գույնի կակաչներից էլ լինի:

սպ-3 , դեղին-5 , վ․-7

3.Նարեն տատիկի հետ միասին լուսնաձև ու սրտաձև բլիթներ պատրաստեց։ Սրտաձև բլիթների քանակը լուսնաձև բլիթների քանակի կրկնապատիկն էր։ Նրանք միասին քանի՞ սրտաձև բլիթ պատրաստեցին, եթե բլիթների ընդհանուր քանակը 24 էր։

16հատ

4.Աննան մի մեծ տուփ շոկոլադ նվեր ստացավ։ Քանի՞ շոկոլադ կար տուփում, եթե այդ շոկոլադների քանակի 1/5 մասից հանենք 1, արդյունքը բազմապատկենք 14-ով, ապա կստանանք 98։

40հատ

5. Մայրության տոնի առթիվ Էվան 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Վարդերի համար որքա՞ն վճարեցին աղջիկները միասին։

12600դ

6. Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով:

12մ

7. Գինու տակառում եղած գինին կարելի է հավասարապես բաժանել 2, 3 կամ 4 լիտրանոց տարաների մեջ, բայց հնարավոր չէ բաժանել 5 և 8 լիտրանոց տարաների մեջ։ Քանի՞ լիտր գինի կար տակառում, եթե այն 29 լիտրից շատ էր, սակայն 74 լիտրից քիչ էր։

73լ

8. Օգնի՛ր Արմենին 11 հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ 1078։

9. Հայրը 39 տարեկան է, իսկ նրա որդիները 13, 10 և 6 տարեկան են։ Քանի՞ տարի հետո հոր տարիքը կլինի իր երեք որդիների տարիքների գումարի չափ։

5տարի

10. 2 ընկեր՝ Արամն ու Մհերը, պուրակի ծառատունկը կատարում են 2 ժամ 10 րոպեում։ Յուրաքանչյուր 2 ծառ տնկելուց հետո ընդմիջում են 5 րոպե։ Որքա՞ն ժամանակում՝ առանց ընդմիջման, ծառատունկը կկատարեն 9 ընկեր, եթե բոլորն աշխատեն միևնույն արագությամբ, և հայտնի է, որ պուրակում կար 18 ծառ։

20ր


Երրորդ մակարդակ

1.Վարպետը և աշակերտը, միասին աշխատելով, պատը կարող են շարել 12 օրում: Հայտնի է, որ վարպետն աշակերտից 2 անգամ ավելի արագ է աշխատում: Քանի՞ օրում նրանք կշարեն պատը, եթե սկզբում 3 օր աշխատի միայն աշակերտը, իսկ մնացած մասն ավարտեն միասին:

14օր

2.Գոռը ծնվել է հուլիսի 11-ին, ընդ որում՝ այդ տարվա հուլիս ամիսն ուներ 5 հինգշաբթի և 4 ուրբաթ: Շաբաթվա ո՞ր օրն է ծնվել Գոռը:

ուրբաթ

3. Գտե՛ք 1000-ից փոքր բոլոր այն բնական թվերի քանակը, որոնք գրվում են 0 և 1 թվանշաններով:

10, 100, 101, 110- 4հատ

4. ABCD քառանկյան կողմերն են AB=11, BC=7, CD=9, DA=3, իսկ A և C անկյուններն ուղիղ են: Որքա՞ն է քառանկյան մակերեսը:

48

5. Երկու գնացք շարժվում են միմյանց ընդառաջ, առաջինը 36 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 48 կմ/ժ: Առաջին գնացքը սյան մոտով անցավ 20 վայրկյանում: Առաջին գնացքում նստած ուղևորի մոտով երկրորդ գնացքն անցավ 6 վայրկյանում: Քանի՞ մետր են առաջին և երկրորդ գնացքների երկարությունները:

6.Նկարում պատկերված սարքը հավասարակշռված է։ Հորիզոնական ձողերի և ուղղաձիգ լարերի կշիռը կարելի է անտեսել։ Մարմինների ընդհանուր զանգվածը 112 գրամ է։ Որքա՞ն է աստղի զանգվածը։

Подпись отсутствует

7գրամ

7. Լաստանավը կարող է միաժամանակ տեղափոխել 10 փոքր կամ 6 մեծ ավտոմեքենա։ Չորեքշաբթի օրը լաստանավը գետն անցավ հինգ անգամ և, լինելով միշտ լրիվ բեռնված, մի ափից մյուսը տեղափոխեց 42 ավտոմեքենա։ Քանի՞ փոքր ավտոմեքենա է տեղափոխել լաստանավը։

30

8. Պղնձից, ցինկից և նիկելից կազմված համաձուլվածքում այդ մետաղների զանգվածները հարաբերում են, ինչպես 10:3:5: Քանի՞ գրամ է այդ համաձուլվածքի այն կտորը, որը պարունակում է 7 գ ցինկ:

42

9.Այսօր կիրակի է: Գոռն սկսում է կարդալ 290 էջանոց գիրքը: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերի, երբ նա կարդում է 25 էջ: Քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը:

41

10. Շրջանաձև գրված են 21 թվեր: Գտե՛ք այդ թվերի գումարը, եթե ցանկացած թվից՝ հաշված ժամացույցի սլաքի ուղղությամբ, առաջին, չորրորդ, հինգերորդ և ութերորդ թվերի գումարը 0 է:

0

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով