Եռաչափ մոդելների նախագծում

Այսօր մասնակցեցի մի փոքրիկ դասընթացի՝ եռաչափ տպիչներին վերաբերյալ։  Ամբողջ ընթացքում խոսեցինք տպիչների մասին, թե ինչպես են իրենք  աշխատում, որտեղ կարող ենք օգտագործել այն և ինչու։ Մեզ ցուցադրեցին կրթահամալիրի եռաչափ տպիչները և դրանցով պատրաստած մոդելները։

Եռաչափ տպիչը բավականին բարդ սարք է և կարող է տարբեր ձևերով և տարբեր նյութերի օգտագործմամբ ստեղծել /տպել, պատճենահանել/ մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է պինդ օբյեկտների շերտ առ շերտ ստեղծման մեթոդը։ Որոշ մոդելներ մեկ օբյեկտը պատճենահանելիս կարող են օգտագործել մի քանի տարբեր նյութ միաժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով