Սոցիոլոգիական հարցում

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին: […]