Հանդիպում ֆրանսիահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանի հետ

Նախագիծը

243496453_259719249496624_8057171669118601429_n

Դեկտեմբերի 6-ին, Մայր դպրոցի փոքր դահլիճում մասնակցեցինք հանդիպման ֆրանսիահայ արտիստ Ռոդոլֆ Բարսիկյանի հետ: Նա մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է։ Ծնվել, ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Հայաստանում առաջին անգամ ներկայանում է «Digital Life» ցուցադրությամբ։

Հանդիպման ամենասկզբում 9-րդ դասարանի Գրաֆիկական դիզայն ընտրության խմբի սովորողները ներկայացրեցին այս մի քանի ամիսների աշխատանքների պրեզենտացիան, ամփոփեցին և խոսքը տրվեց հյուրին:

Սկզբում մեր հյուրը մի փոքր պատմեց իր մասին, ապա ներկայացրեց իր գործունեությունը` ցուցադրելով և մանրամասն բացատրելով իր յուրաքանչյուր աշխատանք: Նա հայերեն չէր խոսում, իր հետ հաղորդակցվում էինք թարգմանչուհու միջոցով: Լսեցինք նաև խորհուրդներ գրաֆիկ դիզայնի վերաբերյալ: Իսկ վերջում նա խոստացավ կրկին այցելել: Ֆրանսախոս սովորողների գեղեցիկ կատարմամբ եզրափակեցինք հանդիպումը:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով