
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Պատասխանատուներ՝ Լիլի Մովսեսյան, Անաստասիա Ասրիյան
Թեմա՝ Համակարգչային գեղարվեսական նախագծում
Օգտագործվող գործիքներ՝ Photopea, Gravit
Տևողությունը՝ Հունվարի 10-ից 30-ը
Մասնակիցներ՝ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ
Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Խնդիրներ՝
· Դիզայնի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ձեռք բերում
· Նոր մտքերի և գաղափարների իրագործում
· Հանդիպումների շնորհիվ գրաֆիկ դիզայնի մասին ավելի լայն պատկերացում, մասնագիտական կողմնորոշման գործնական փորձաշրջան
· Աշխատաշուկայում առկա գործընկերների հետ ծանոթացում
Գրանցման հայտ՝
Մասնակիցները գրանցվում են մինչև դեկտեմբերի 24-ը
Մասնակիցը պարտավորություն է կրում դասընթացի ծրագրով պայմանավորված ամբողջական փուլերի մասնակցության համար
Հայտագրվել կարող եք անցնելով հղումով՝ հայտագրման հայտ
Հավաստագիր՝
Հավաստագիր տրվում է այն մասնակցին, ով կատարել է տվյալ դասընթացի ծրագրով նախատեսված ամբողջ աշխատանքը/դասընթացավարի երաշխավորմամբ/
Մասնագիտական հանդիպումների ժամանակացույցը՝ Դիջիթեքի կայքում
Նպատակը
- Մասնագիտական կողմնորոշում
- Մանրամասն ծանոթություն Գրաֆիկ դիզայնին/համապատասխան ծրագրերով/
- Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերում
- Ուսանողների համագործակցություն
Ծանոթություն մասնակիցների հետ
Գրաֆիկ դիզայնի վերաբերյալ սլայդի ներկայացում/դաս 1, 2/
Բրենդինգ- Սլայդ
Մասնագիտության առավելությունները, արդիականությունը
Ինչու՞ ընտրել այս մասնագիտությունը
Ի՞նչ է UI/UX դիզայնը, և ինչո՞վ է այն տարբերվում գրաֆիկ դիզայնից
Դասընթացին մենք ներկայացրեցինք դիզայնի հիմնական հիմունքները։
Ծանոթացում վեկտորային և ռաստերային գրաֆիկայի հետ,
Բրենդինգ
Ծրագրերի հետ ծանոթացում․ անհրաժեշտության դեպքում ծրագրերի ներբեռնում
Ամփոփումներ՝
Մասնակիցների ամփոփումները՝