Մասնագիտական Դիջիթեք․ օր 1

Նախագիծ

Այս տարի Դիջիթեք 2022-ը ներկայանում է մասնագիտական դասընթացներով։ Յուրաքանչյուրս, բացի գիտելիք ստանալուց, պետք է նաև փոխանցենք։ Իմ մասնագիտությունը Գրաֆիկ դիզայնն է, ուստի դասընթացի թեման նույնպես դիզայնն էր։

Այսօր ստուգատեսի առաջին օրն էր։ Դասը պետք է անցկացնեինք Արևմտյան դպրոց-պարտեզի սաների հետ, ովքեր 4-5րդ դասարանում էին սովորում։ Քանի որ նրանցից գրեթե ոչ ոք ծանոթ չէր ո՛չ ծրագրերին և ո՛չ էլ դիզայնին՝ առաջին դասը տեղեկատվական էր։ Խոսելուց և ներկայացնելուց հետո՝ ծրագրերի ուսումնասիրությանն անցանք։ Երեխաները բավականին հետաքրքրված լսում էին, մասնակցում հարց ու պատասխանին, ակտիվ քննարկում։

Սա իմ առաջին փորձն էր որպես դասընթացավար։ Իրենց հետ թեև բարդ էր աշխատելը, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու զվարճացնող։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով