Հունվարյան ստուգատեսի ամփոփում

Դե՜ ինչ, ավարտեցինք ուսումնական ամենաբարդ և ամենահետաքրքիր շրջաններից մեկը։ Ուզում եմ ներկայացնել, թե ինչեր հասցրի անել այս մեկ ամսվա ընթացքում։

Հանձեցինք քննությունները, և սկսվեց մեր ամենամյա “ուսումնական եռուզեռը”։ Դասերի հետ մեկտեղ պետք է համատեղեինք դասընթացավարությունը և սեմինարիների մասնակցությունը։ Անելիքները շատ էին, բայց իհարկե կարողանում էինք հասցնել։

Հանձն էի առել Դիջիթեքի սոցիալական կայքերը վարելու պարտականությունը։ Դե իհարկե, առանց ուսուցիչների ուղղորդման անհնար էր։ Ինձ համար, սա կարծես ոլորտի փորձարկում էր, հետաքրքրությունս մարքեթինգով ավելի ու ավելի մեծացավ։

Դիջիթեքը, ինչպես գիտեք, մասնագիտական էր, ու հենց քոլեջի ուսանողները պետք է դասընթացներ վարեին։ Ես նույնպես իմ մասնակցությունն ունեցա, ու վստահ կարող եմ ասել, որ սպասումներս արդարացան։ Դասընթաց վարելը մի ուրիշ հետաքրքրություն ու պատասխանատվություն է իրենից ներկայացնում։ Բացի ինֆորմացիայի փոխանցումը, դա նաև փորձի ձեռքբերում է։ Իսկ թե ինչ և ինչպես արեցինք, կարող եք կարդալ՝ անցնելով հղումով։

Ցավոք, ժամային գրաֆիկի պատճառով գրեթե չկարողացա դասընթացների մասնակցել։

Որպես առարկայական նախագիծ, նաև արել եմ թարգմանություններ, որոնք հրապարակվել են “Արհեստագործ” ամսագրում։

Ամենատպավորիչ ճամփորդություններից մեկն ունեցա այս ամիս, գնացել էինք Լեռնանիստ։ Վայելեցինք ձյունն ու անմոռանալի ժամանակ անցկացրինք հեքիաթային բնության գրկում։ Մի քանի ժամով կտրվեցինք իրականությունից, մի լա՜վ սահեցինք ու թավալվեցինք ձյան մեջ։ Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով