Ճարտարապետության հետքերով

Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի ” կրթահամալիրի Քոլեջում, «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժնում։ Ուսումնասիրելով տարբեր բնագավառներ, հասկացա, որ ճարտարապետությունն է այն մասնագիտությունը, որով հետագայում ցանկանում եմ մասնագիտանալ։ Ճարտարապետությունն այն բացառիկ մասնագիտությունն է, որտեղ ի մի են գալիս արվեստն ու ճշգրիտ գիտությունները, փիլիսոփայությունն ու տեխնիկան, շրջակա միջավայրի ու մշակութային ժառանգության պահպանությունը, սոցիալական ու տեխնոլոգիական գործոնները, հոգեբանությունն ու բարքերը, որոնք կրում են ժամանակի ու տվյալ ժողովրդի մտածելակերպի դրոշմը:

Քոլեջն ավարտելուց հետո պլանավորում եմ ուսումս շարունակել Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում։ Համալսարանի կայքը

Ճարտարապետության ֆակուլտետի կառուցվածքում գործում է 3 ամբիոն՝

Ֆակուլտետում դասավանդումն իրականացվում է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով, քանի որ ֆակուլտետի ուսանողների 20-30 տոկոսը ավանդաբար հանդիսանում է արտերկրի քաղաքացի: 

Ֆակուլտետն առանձնապես սերտ կապեր է հաստատել Կլերմոն Ֆերանի, Լիոնի, Սենտ Էտիենի Ազգային Բարձրագույն ճարտարապետական դպրոցների, Ֆլորենցիայի Ճարտարապետական համալսարանի, Միլանի պոլիտեխնիկի, Լիսաբոնի ճարտարապետական դպրոցի, Ռուսաստանի Դաշնության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմը 1994թ.-ից պաշտոնապես ճանաչվում է համարժեք ֆրանսիականին: Ֆակուլտետում ուսումնական գործընթացի արդյունավետության ապահովմանը նպաստում է արդիական սարքավորումներով կահավորված ստուդիա-արվեստանոցների, լսարանների, ինչպես նաև հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի առկայությունը:

Ընդունելության համար սահմանված քննությունները երեքն են՝ Գծանկար, Գծագրություն և Հայոց լեզու և գրականություն։ Ուսման վարձավճարը տարեկան 750․000դրամ է։

Պետության կողմից ուսանողական նպաստների  ձևով  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կարող են ընդունվել 13-ը, իսկ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ(վճարովի)՝ 160-ը։

Ահա և աշխարհի լավագույն ճարտարապետական դպրոցներից մի քանիսը․

  • Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)
  • Դելֆտի տեխնոլոգիական համալսարան
  • ETH urյուրիխ
  • Հարվարդի համալսարան
  • Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի

Ճարտարապետի մասնագիտությունը բավականին պահանջված է մերօրյա իրականությունում և պահանջարկն էլ գնալով աճում է։ Աշխատանքի որոնման համար թերևս ամենադյուրին տարբերակը կայքերն են։ Ահա մի քանի օգտակար աղբյուրներ․

Աշխատանքային պայմաններ
Ամենից հաճախ այս մասնագիտության ներկայացուցիչներն աշխատում են ներսում։ Դրանք կարող են լինել ընկերությունների և կազմակերպությունների գրասենյակներ, նախագծային բյուրոներ։ Աշխատանքը տեղի է ունենում օգտագործելով համակարգիչ, կամ հատուկ գործիքներ՝ թուղթ, պլանշետ, նկարչություն և այլն։ Որպես կանոն, սա հանգիստ գործունեություն է, որի փոքր մասը ներառում է գործուղումներ, ճամփորդություններ կամ գործնական հանդիպումներ հաճախորդների հետ։
Ճարտարապետն իր գործունեությամբ բավականին անկախ է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել իրեն տրված առաջադրանքների շրջանակներում, թեև սահմանափակված է որոշակի զարգացման իրատեսական և գործնական պահանջներով, պետական ​​չափորոշիչներով և շինարարական կանոններով:

Մասնագետի հետ հարցազրույցը ներկայացնում եմ ստորև։

  • Ինչպե՞ս եք ընտրել Ձեր մասնագիտությունը։

Սկսած իններորդ դասարանից, ես շատ հետաքրքրված էի նկարչությամբ, բայց չէի կողմնորոշվում, թե հետագայում նկարչությամբ շարունակելով ի՞նչ մասնագիտություն եմ ընտրելու։ Երկար փնտրտուքներից հետո դիզայնի վրա կանգ առա։ Ինձ շատ հետաքրքրում էին նաև գծագրությունը և չափագրումը, որոնք էլ համատեղելով ընտրեցի ինտերիեր դիզայների մասնագիտությունը։ Ողջ ընթացքում սովորում էինք նաև գրաֆիկ դիզայն։ Ավարտելուց հետո հասկացա, որ գրաֆիկ դիզայնն ինձ ավելի հոգեհարազատ է։

  • Այդ բնագավառում սովորելու և աշխատելու ընթացքում ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել։

Երբ ես էի սովորում, տվյալ մասնագիտությունը Հայաստանում նոր էր, և որպես մասնագիտություն ուսումնառության շրջանում դրա վերաբերյալ այդքան խորացված և հիմնովին գիտելիքներ չէր տրվում։ Ամբողջ ուսումնառությունը հիմնականում ինքնուսուցման վրա էր կազմակերպվում, այսինքն՝ թե դու որքան կկարողանայիր ինքնուրույն աճել ու զարգանալ։ Իսկ աշխատանքի առումով բարդությունն այն է, որ շուկան այդքան էլ մեծ չէ։ Պահանջարկ թեև կա, բայց կա նաև մասնագետների մեծ քանակ, և երբեմն դժվար է լինում քեզ հարմար աշխատանք գտնել, որտեղ դու կարող ես ազատ ստեղծագործել, որտեղ քեզ և քո միտքը չեն կաշկանդի։

  • Արդյոք կա՞ Հայաստանում այդ ոլորտում բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն։

Երբ որ ես էի սովորում՝ մոտ տասը տարի առաջ, կարծում էի, որ այդ ոլորտը սկսում է զարգանալ և հետագայում ավելի լավ պատկեր կունենանք, սակայն հիմա կարելի է փաստել, որ հակառակ երևույթն է։ Չէի ասի, որ դիզայնի ոլորտում բարձրորակ կրթություն են տալիս մեր բուհերը։ Կրկին ամեն ինչ յուրաքանչյուր մարդու ինքնազարգացման, ինքնակրթության վրա է հիմնված։

  • Այդ ոլորտն այսօր ունի՞ պահանջարկ Հայաստանում։

Կան մի քանի դիզայներական կազմակերպություններ, որոնք շատ բարձրորակ «արտադրանք» են տրամադրում՝ փաթեթավորման դիզայն, որակյալ բրենդինգ և այլն։ Սակայն չեմ կարծում, որ այս պահին շատ մեծ զարգացում կա։ Կան շատ լավ կազմակերպություններ, բայց դրան զուգահեռ կան նաև շատ վատ աշխատող և թույլ կազմակերպություններ։ Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են դրանք իրար կողքի գոյատևում մեր շուկայում։

  • Ի՞նչ նպատակներ ունեք մասնագիտական ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

Քանի որ արդեն հինգ տարի է զբաղվում եմ մանկավարժությամբ, երկրորդ պլան եմ մղել իմ մասնագիտական աշխատանքը և անցել եմ մանկավարժական աշխատանքի, այդ պատճառով հիմա ուզում եմ ինքնազարգացմանը և մասնագիտությանս մեջ խորանալուն ուղղված քայլեր անել, ինչո՞ւ չէ, հնարավոր է նաև աշխատանքի փոփոխություն լինի։

Աղբյուրները՝

Համալսարանի կայք

Ճարտարապետի մասնագիտությունը

Լավագույն ճարտարապետական ​​դպրոցները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով