Կիսամյակային հաշվետվություն

Այս ուսումնական շրջանն էլ ավարտվեց․․․ Միաժամանակ ավարտում եմ նաև երկրորդ կուրսը, չնայած որ այդքան էլ հավատս չի գալիս։ Ծրագրի խտությունից և անելիքների թվից էր կարծում եմ, որ այսքան արագ անցավ ժամանակը։ Մեծ թվով նախագծերի հասցրի մասնակցել, ուսումնասիրելով իրարից շատ տարբեր թեմաներ ու ոլորտներ` իսկապես շատ գիտելիքներ ձեռք բերեցի, ցավոք չհասցրի բավականաչափ ճամփորդել։ Վստահաբար կարող եմ […]

Ինչպե՞ս ճիշտ սնվել

Մարդու գոյատևման կարևորագույն պայմաններից մեկը սնունդն է: Առողջ, հաշվեկշռված (բալանսավորված) և լիարժեք սննդակարգը մարդու աճի և զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման գրավականն է: Առողջ է համարվում այնպիսի սննդակարգ, որն ապահովում է օրգանիզմը բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, վիտամիններով, ջրով, հանքային աղերով և էներգիայով (կալորիաներով): Որոշ նյութեր կարող են սինթեզվել մարդու օրգանիզմում, սակայն մեզ […]

Արթուր Թարխանյան | Խորհրդանիշ դարձած ճարտարապետական ժառանգությունը

Արթուր Արտավազդի Թարխանյանը հայ անվանի ճարտարապետ է։ Ծնվել է 1932թ փետրվարի 23-ին Երևանում։ Ճարտարապետի հայրը հայտնի վիրաբույժ Արտավազդ Թարխանյանն էր, մայրը՝ անվանի մանկաբույժ Հռիփսիմե Թարխանյանը. նրանք երկուսն էլ մեծ ներդրում են ունեցել պրակտիկ բժշկության մեջ։ 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1957թ-ից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1990թ-ից եղել է գլխավոր ճարտարապետը, 1986-89թթ` ՀՀ պետշինի նախագահի […]

Թմրամոլություն

Թմրամոլությունը թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն է։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է […]