Կիսամյակային հաշվետվություն

Այս ուսումնական շրջանն էլ ավարտվեց․․․ Միաժամանակ ավարտում եմ նաև երկրորդ կուրսը, չնայած որ այդքան էլ հավատս չի գալիս։ Ծրագրի խտությունից և անելիքների թվից էր կարծում եմ, որ այսքան արագ անցավ ժամանակը։ Մեծ թվով նախագծերի հասցրի մասնակցել, ուսումնասիրելով իրարից շատ տարբեր թեմաներ ու ոլորտներ` իսկապես շատ գիտելիքներ ձեռք բերեցի, ցավոք չհասցրի բավականաչափ ճամփորդել։ Վստահաբար կարող եմ ասել, որ սպասելիքներս կարողացա արդարացնել։

Տարին սկսվել էր հունվարյան ստուգատեսով և մասնագիտական Դիջիթեքով, հղումով անցնելով՝ կարող եք կարդալ առանձին ամփոփումը։

Այս ամիսների ընթացքում հետազոտական տարբեր նախագծեր իրականացրի, ինչը բացի գիտելիքից, նաև մեծ հաճույք պատճառեց ինձ։ Բացահայտեցի, որ անչափ սիրում եմ հետազոտություններ կատարել։ Ներքևում կթողնեմ հղումները, կարող եք կարդալ:)

Հայկական ճարտարապետությունը․ հետազոտություն

Բարբառ

Արթուր Թարխանյան | Խորհրդանիշ դարձած ճարտարապետական ժառանգությունը

HTML Workshop

Traditional Dances Around the World

Օզոնային շերտ: Օզոնային շերտի քայքայումը | Հոդված

Armenian culture

Բացի հետազոտություններ անելը, շատ սիրում եմ նաև թարգմանություններ անել։ Թարգմանություններից որոշները, նույնիսկ, հրապարակվել են «Արհեստագործ» ամսագրում:

Բուլղարիայի գինիները

Ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյում. Խաղողի մոլորակ

Կավագործություն

Առակ վիրավորանքների մասին

Ոսկերչություն — Թարգմանություն

Անգլերենի դասերի շրջանակում շատ բազմազան աշխատանքներ եմ իրականացրել, ինչը կրկնակի հետաքրքիր էր, քանի որ միաժամանակ լեզվական հմտություններ էի ձեռք բերում։ Այստեղ կան և՛ հետազոտական, և՛ վերլուծական, և՛ թարգմանական աշխատանքներ։ Այս մի քանի ամիսների ընթացքում կատարած աշխատանք ավելի մանրամասն ներկայացված է հաշվետվության մեջ։

Online education resources

The lord of the rings | Quiz

Flowers for Algernon

HTML Workshop

Traditional Dances Around the World

Armenian culture

Աշխատանքային գործունեության ուսումնասիրման շրջանակում ավելի լավ ծանոթացա իմ մասնագիտական ոլորտին, այնպիսի գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք անկասկած անհրաժեշտ կլինեն մոտ ապագայում։ Հենց այս առարկայի դասերի ընթացքում կազմեցի նաև սոցիալական հարցում, որն էլ հետագայում հրատարակվեց հոդվածի տեսքով։

Աշխատանքային գործունեության հիմունքներբաժինը

Երաժշտությունը մեր կյանքում․ սոցիալական հարցման արդյունքները

Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն

Հարցազրույց մասնագետի հետ

Մասնագիտական առարկաների շրջանակում նույնպես բազմաթիվ հետաքրքիր աշխատանքներ եմ կատարել։ Պատրաստել եմ պաստառներ, կայք, 3d մոդելներ և՛ համակարգչով, և՛ թղթից, իսկ այժմ աշխատում եմ բրենդավորման վրա։ Ըստ իս, արդեն ունեմ նաև բավականին հաջողված գծագրեր։

Poster

Զգեստապահարան

Գծագրությունբաժինը

3d մոդելների ստեղծում

Dynamic poster

Branding book

Ճամփորդել եմ դեպի Լեռնանիստ և հաղթահարել եմ Արմաղանի բարձրունքը․

Արմաղան․ Բարձունքի հաղթահարում

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Չմոռանամ նշել նաև այցելածս ամենահետաքրքիր և տպավորիչ ցուցադրության մասին՝ Այցելությունը Թղթե ականներ պաստառների ցուցադրությանը։

Ձեռներեցություն առարկայից հանձնարարված էր մարքեթինգային պլան գրել։ Ընդգրկելով այս ամենում նաև մասնագիտական գիտելիքներս՝ կարողացա բիզնեսը բրենդավորել, ինչն ավելի հետաքրքիր և տարբերվող դարձրեց աշխատանքը։ Կարծում եմ ներկայանալի և հաջողված արդյունքն իմ փոխարեն ամեն ինչ կասի այս ամիսների ծավալուն աշխատանքի մասին։

Մարքեթինգային պլան

Խոսելով մարքեթինգից, նշեմ նաև, որ մասնակցել եմ SMM-ի, կիբեռանվտանգության և ստարտափի մասին դասընթացների։

Կարծում եմ կարողացա գեղեցիկ ներկայացնել ամեն ինչ, հուսամ ոչինչ չեմ մոռացել) Առջևում դեռ մի փոքր ժամանակ կա, որի ընթացքում էլ պլանավորում եմ հաջողակ հանձնել քննություններս, և վերջապես, հանգիստ սրտով ճամփորդել ու վայելել ժամանակս։)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով