Նամակ ռուսաց թագավորին

Հեղինակը պատմում է իր Արթին պապու և Նազու տատու մասին: Իրենք ութը-տասը տարեկան երեխաներ են: Պապը առավոտ ծեգին ամենից կանուխ է վեր կենում, արթնացնում թոռներին: Իրիկնապահին նստում է դարպասի մոտ, դիմավորելու արոտից եկող կովերին, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզներին: Բացի այդ գյուղի մեծ փողոցը իրենց տան առջևով է անցնում և նա զրուցում է բոլոր […]

Դանթեական առասպել

Պոեմը՝ հղմամբ «Դանթեական առասպելը» Չարենցի գլուխգործոցներից մեկն է։ Այս պոեմը գրվել է, երբ հեղինակը դեռ տասնութ տարեկան էր, երբ իր մեջ եռում էր կյանքը։ Նա սիրում էր կյանքը, ցանկանում էր ստեղծագործել, վայելել երիտասարդությունը։ Սակայն Եղիշեն հայրենիքի զինվոր էր։ Զինվոր, ով չէր կարող կյանքը վայելել, իմանալով, որ իր ժողովուրդը վտանգի մեջ է։ 18-ամյա Չարենց բանաստեղծը պատրաստ […]

Հովհաննես Թումանյան․ հոդվածների վերլուծություն

Դառնացած ժողովուրդ Անկեղծ չենք Այս երկու հոդվածները կարծես թե այնքան էլ կապ չունեն իրար հետ, բայց համեմատականներ տանելով՝ կարող ենք տեսնել, թե որքան նուրբ թելով են միմյանց կապված։ Ըստ իս, հոդվածներում մատնանշվում են մարդկային վատ հատկանիշներ՝ նախանձն ու կեղծավորությունը։ Առաջին հոդվածում՝ հեղինակը բարձրացնում է հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը․ սխալ մտածելակերպն ու ապրելակերպը՝ որպես մահացու հիվանդություն։ […]

Դառնացած ժողովուրդ- Հովհաննես Թումանյան

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային […]

«Ապրելուց քաղցր է․․․» Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,Զգալ որ դու կաս և լինել հեռու,Երկրպագել քեզ առանց սիրվելու,Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար… Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթՀոգին կարող է թռիչքով չափել.Անանց կարոտում անվերջ տառապելԵվ լինել քեզնից բաժանված հավետ… Ու գերեզմանում սև հողերի տակԶգալ, որ անցար և քեզ չըկանչել,Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,Ու չըխռովել բերկրանքըդ […]

«Առավոտ». Վահան Տերյան

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,Եվ դյութական է համբույրը քո զով,Եվ լայն է բացված հեռուն արևոտ,Ու գինով եմ ես մի նոր երազով… Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,Զվարթ և թեթև թափառել ազատ,Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ… Սիրել ու կրկին սիրել խնդագին,Փայփայել քնքուշ, լինել հարազատ,Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,Անհուն աշխարհում […]

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

Պատմվածքը Անկեղծ ասած, շա՜տ տպավորիչ պատմվածք էր։ Առաջին անգամ չէ, որ սարոյանական գրականություն եմ կարդում, բայց թերևս այս մեկն ինձ ամենաշատը դուր եկավ։ Կարծում եմ, հեղինակը կարողանում է գրավել իր անմիջական, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու հաճելի խոսքով։ Կարծում եմ, պատմվածքի հիմնական խորհուրդը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրս պետք է կարողանանք տեսնել և գնահատել բաներ, […]

Վիլյամ Սարոյան — «Ծննդյան տոներից երեք օր հետո»

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքը մարդկային սիրո, անտարբերության և պատասխանատվության մասին է։ Այս ստեղծագործությունը ներկայացնում էր մի տղայի պատմություն, ում հայրն իրեն թողել էր դրսում և մոռացել վերադառնալ։ Վիլյամ Սարոյանն ունի շատ հետաքրքիր Ինձ շատ դուր եկավ և՛ պատմվածքի սյուժեն, և՛ հեղինակի անմիջական խոսքն ու նկարագրությունները։ Ցավոք, նման իրավիճակներ տեղի են ունենում նաև […]

Մի հին չինական զրույց

Պատմվածքը կարող եք ընթերցել այստեղ: Կարծում եմ՝, ամեն ինչ սկսվեց հրամանի սխալ ձևակերպումից կամ ավելի հստակ ասած՝ հրամանից; Իրավիճակը սխալ ընթացք ստացավ նաև այն բանից հետո, երբ յուրաքանչյուր պաշտոնյա կարծես իր կողմից նոր ու ավելի խիստ պատժամիջոց էր ավելացնում։ Ամենասկզբում կարող էր լինել ոչ թե հրաման, այլ առաջարկություն։ Այդ դեպքում՝ ժողովուրդը կունենար հնարավորություն ընտրելու այս կամ […]

Մի հին չինական զրույց

Ավետիք Իսահակյան Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։ Ամառային […]