Գործարար էթիկետը հեռախոսազրույցում

Հեռախոսազանգը գործնական հաղորդակցության գործիքներից մեկն է։ Բացի այդ, հեռախոսով հաղորդակցության առանձնահատկությունները առաջացնում են մի շարք սովորական սխալներ, որոնք նվազեցնում են գործնական շփման արդյունավետությունը։ Հեռախոսով հաղորդակցման մշակույթի հիմնական պահանջներն են հակիրճությունը (լակոնիկությունը), պարզությունն ու հստակությունը ոչ միայն մտքերում, այլև դրանց մատուցման մեջ։ Զրույցը պետք է անցկացվի առանց երկար դադարների, ավելորդ խոսքերի, շրջադարձերի և հույզերի։ Հեռախոսով զրուցակիցդ […]

Հոգեբանական ազդեցություն

Մանիպուլյացիա տերմինի լատինական անվանումը (manipulus) ունի երկու նշա­նա­կու­թյուն․ ա) բուռ (manus-ձեռք, pie-լցնել), բ) փոքր խումբ, փունջ (manus + pi-արմատի թույլ ձևը)։ Երկրորդ իմաստով այս բառը, մասնավորապես, նշանակել է մարտիկների ոչ մեծ ջոկատ (մոտ 120 մարդ) հռոմեական բանակում։ Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանում մանիպուլյացիա (manipulation) բառը ընդ­հա­նուր նշանակությամբ սահմանված է որպես հատուկ նշանակության առարկաների կա­ռա­­­­վարում, մեխանիկական կառավարում, ինչպես նաև ձեռքերով կատարված […]

Բանակցություններում հաղորդակցման ձևերն ու եղանակները

Գործնականում բանակցություններ վարվում են գործունեության բոլոր բնագավառներում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Բացի այդ, բանակցող կողմերը, երբեմն այս կամ այն օբյեկտիվ պատճառներից ելնելով, ներկայացնում են հակադիր շահեր: Անշուշտ, բանակցություններում կարևոր դեր են խաղում տարբեր սուբյեկտիվ գործոններ: Այնուամենայնիվ, բանակցային գործընթացն ունի նաև ընդհանուր գծեր, որոնք արտահայտվում են յուրաքանչյուր բանակցությունում: Դրանք են՝ բանակցությունների նախապատրաստում, անմիջականորեն բանակցությունների մասնակիցների […]

Հեռախոսը որպես հաղորդակցման միջոց և դրա առանձնահատկությունները

Ժամանակակից գործնական կյանքն անհնար է պատկերացնել առանց հեռախոսի: Դրա շնորհիվ մի քանի անգամ բարձրանում է հարցերի լուծման արագությունը, վերանում նամակ գրելու, հեռագիր ուղարկելու կամ այլ վայր մեկնելու անհրաժեշտությունը: Հեռախոսով կարելի է անցկացնել բանակցություններ, տալ հանձնարարություններ, շարադրել խնդրանք, պայմանավորվել և այլն: Վաղուց է ինչ մարդկությունը օգտվում է հեռախոսից, սակայն, հեռախոսով հաղորդակցվելու էթիկային տիրապետում են ոչ բոլորը: […]

Ուղղակի հաղորդակցման ձևերը

Բանավոր խոսք: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական–արտասանական իրացում։ Այն հիմնականում բարձրաձայն խոսակցություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղորդել տեխնիկական միջոցներով /հեռախոս, ռադիո/։ Որոշակի է դրա պայմանավորվածությունը խոսքային իրադրությամբ, մասնավորապես հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, հաղորդողի հոգեվիճակով, տրամադրությամբ։ Այս դեպքում առանձնակի նշանակություն են ստանում ուղեկցող միջոցները /շարժուձևերի գործադրումը/։ Արտահայտության ձևերն են զրույցը, բանավեճը, վեճը, զեկուցումը, […]

Հոգեբանական խառնվածք

Հոգեբանական խառնվածքի 4 տիպերը՝ Ֆլեգմատիկ Մելանխոլիկ Սանգվինիկ Խոլերիկ Ֆլեգմատիկ Ֆլեգմատիկները բնավորությամբ հանգիստ են, չունեն արտահայտված դիմախաղի շարժումներ, աչքի են ընկնում իրենց անտարբերությամբ: Բավականին սառնարյուն և դանդաղաշարժ: Հիմնականում դանդաղաշարժ են, հավասարակշռված, համբերատար, զուսպ և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Նրանց դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել: Ցանկացած գործունեության մեջ դրսևորում են համառություն […]