ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՝ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱ՝  «Callisto» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ՝ ԼԻԼԻ ՄՈՎՍԵՍՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ՝ ԼԵՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ , ԳԵՂԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊՈՐՏՖՈԼԻՈ ԻՆՍՏԱԳՐԱՄՅԱՆ ԷՋ Կազմակերպության կայք

Հաշվետվություն

Առաջին հաշվետվության հղումը Այս գրառմամբ ցանկանում եմ ամփոփել հունվար ամսից մինչ օրս կատարած աշխատանքս։ Վերևում կարող եք կարդալ ուսումնական առաջին շրջանի մասին։ Թերևս նախորդ հաշվետվության մեջ ներկայացված որոշակի տարրեր փոփոխվել են։ Այժմ աշխատանքի ամփոփման փուլում եմ։ Բրենդավորումn ավարտելուն շատ քիչ աշխատանք է մնացել, բոլոր բաղադրիչ մասերը պատրաստ են, այժմ աշխատում եմ ամենաբարդ մասի՝ ցուցադրվող տեսքի […]

Մասնագիտական հաշվետվություն

Սեպտեմբեր ամսից ես սկսել եմ իրականացնել իմ դիպլոմային նախագիծը։ Նախագծի էությունը որևէ բիզնես գաղափար վիզուալիզացնելն էր՝ պետք էր ստեղծել համապատասխան կայք և անել բրենդավորում։ Քանի որ շատ սիրում եմ զարդեր, որոշեցի ընտրել զարդերի վաճառք։ Արդեն իսկ պատրաստել եմ բրենդի լոգոն, ընտրել գունային պալիտրան, ստացել որոշ իրերի նախնական տեսքը։

Կիսամյակային հաշվետվություն

Այս ուսումնական շրջանն էլ ավարտվեց․․․ Միաժամանակ ավարտում եմ նաև երկրորդ կուրսը, չնայած որ այդքան էլ հավատս չի գալիս։ Ծրագրի խտությունից և անելիքների թվից էր կարծում եմ, որ այսքան արագ անցավ ժամանակը։ Մեծ թվով նախագծերի հասցրի մասնակցել, ուսումնասիրելով իրարից շատ տարբեր թեմաներ ու ոլորտներ` իսկապես շատ գիտելիքներ ձեռք բերեցի, ցավոք չհասցրի բավականաչափ ճամփորդել։ Վստահաբար կարող եմ […]

Հունվարյան ստուգատեսի ամփոփում

Դե՜ ինչ, ավարտեցինք ուսումնական ամենաբարդ և ամենահետաքրքիր շրջաններից մեկը։ Ուզում եմ ներկայացնել, թե ինչեր հասցրի անել այս մեկ ամսվա ընթացքում։ Հանձեցինք քննությունները, և սկսվեց մեր ամենամյա “ուսումնական եռուզեռը”։ Դասերի հետ մեկտեղ պետք է համատեղեինք դասընթացավարությունը և սեմինարիների մասնակցությունը։ Անելիքները շատ էին, բայց իհարկե կարողանում էինք հասցնել։ Հանձն էի առել Դիջիթեքի սոցիալական կայքերը վարելու պարտականությունը։ Դե […]

Դիջիթեք 2022․ Ամփոփում

Նախագծի հղումը Ինչպես և ամեն անգամ, այս ուսումնական տարին նույնպես սկսվեց Դիջիթեքով։ Այս տարի, այն տարբերվում էր նախորդներից՝ ներառված էին միայն մասնագիտական դասընթացները։ Անչափ ոգևորված էի, որ պիտի հետաքրքիր ու տարբերվող դասըթացների մասնակցենք։ Ես և կուրսընկերուհիս նույնպես պետք է դասընթաց վարեինք․ չգիտես ինչու, ամենասկզբից էլ վստահ էի, որ կարող ենք նման պատասխանատու աշխատանք կատարել։ Բավականին […]

Մասնագիտական Դիջիթեք․ օր 7

Այսօր, Դիջիթեքի իրականացման վերջին օրն էր։ Ամեն ինչ արդեն արված էր, ամբողջ ընթացքում երեխաների կատարած աշխատանքները նայեցինք, քննարկեցինք։ Բոլոր հարցերին պատասխանեցինք և բացթողումները լրացրինք։ Իրենք որևորվա էին, որ արդեն կարողանում են ծրագրով լավ աշխատել, բայց նաև ուզում էին, որ դասընթացն էլի շարունակվի։ Ինձ համար սա այնքան հետաքրքիր շրջան էր, որի ընթացքում բացի լավ զգացողությունները, նաև […]

Մասնագիտական Դիջիթեք․ օր 5, 6

Նախագծի հղումը Այս երկու դասերի ընթացքում փորձեցինք լիովին ավարտել ծրագրի ուսուցումն ու խորացանք ստեղծագործական փուլի մեջ։ Ես էլ, մասնակիցների հետ զուգահեռ, փորձում էի ինքս էսքիզը ստանալ։ Բավականին շատ աշխատանք կատարեցին միասին, սակայն մնացած մասը թողել էի իրենց էնտուզիազմին։ Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու տարբերվող աշխատանքներ էին ստացվել։ Վերջին դասին միասին քննարկեցինք աշխատանքները, ուղղեցինք […]

Մասնագիտական Դիջիթեք․ օր 3, 4

Նախագծի հղումը Դիջիթեքի շրջանակներում մենք արդեն իսկ աշխատել էինք Արևմտյան դպրոցի սաների հետ, զուգահեռ այդ սեմինարին, ընթանում է ևս մեկը՝ «Հագուստի թվային մոդելավորում»։ Մասնակիցները Հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանողներն են։ Ծրագիրը նույնն է, սակայն այս անգամ՝ մասնակիցները փորձում են իրենց էսքիզները վերստեղծել համակարգչով կամ էլ՝ նորովի ստեղծագործել։ Առաջին դասը նորից տեղեկատվական անցկացրինք։ Երկրորդ դասին […]

Մասնագիտական Դիջիթեք․ օր 2

Նախագիծ Այսօր մեր սեմինարի երկրորդ օրն էր։ Այնքա՜ն հետաքրքիր անցավ․․․ Երեխաներին ծանոթացրինք ծրագրի մի քանի գործիքների հետ, իսկ հետո միասին փորձարկեցինք։ Նկարների հետ աշխատեցինք, կտրեցինք, ձևափոխեցինք․ որոշների մոտ բավականին զվարճալի աշխատանքներ ստացվեցին։ Քանի որ ժամանակը սուղ էր, ցավոք չհասցրինք ավելի շատ աշխատանք կատարել։ Ամբողջ ընթացքում մեզ ոգևորում էր երեխաների հետաքրքրվածությունն ու աշխույժությունը։ Վստահ եմ, որ […]