Հասարակագիտական ֆիլմեր

Աշխատանքը կատարվել է Էլեն Հովսեփյանի հետ համատեղ։ Թաքնված գործիչներ Ֆիլմի սյուժեն <<Թաքնված գործիչներ>>-ը( նույն ինքը “Hidden Figures”), ֆիլմ է երեք աներևակայելի կարևոր աֆրոամերիկացի կանանց մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ-ում NASA- ի տիեզերական ծրագրում, այն ժամանակ, երբ ռասայական տարանջատումը դեռևս օրինականորեն կիրառվում էր կառավարության կողմից: Ֆիլմում ուրվագծվում են Քեթրին Ջոնսոնի, Մերի Ջեքսոնի և Դորոտի […]

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում

Այս ուսումնական տարվա մարտ-ապրիլ ամիսները լի էին յուրօրինակ հասարակագիտական հանդիպումներով։ Մեր կրթահամալիրում՝ այս շրջանում անցկացվում է հասարակագիտական ստուգատես, որի ընթացքում ուսանողները մասնակցում են հանդիպումների՝ տարբեր բնագավառների մասնագետների հետ։ Հանդիպումների ընթացքում հյուրը խոսում է նախապես ընտրված թեմայի մասին, կիսվում իր փորձով, խորհուրդներ տալիս, իսկ ամենավերջում պատասխանում մեր բոլորիս հարցերին։ Քննարկվող թեմաները միմյանցից տարբերվում էին իրենց բովանդակությամբ, […]

Հասարակական նախաձեռնություն

«ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար։ «ՄԻՏՔ» ՀԿ-ն իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում երիտասարդների տեղի և դերի արժևորման, մարդու իրավունքների ու ազատությունների հարգման, ժողովրդավարական արժեքների տարածման ու ամրապնդման համար։ Հասարակության կյանքում դրական փոփոխություն «ՄԻՏՔ» […]

Վերլուծություն

<<Disneyworld company>>- Ժան Բոդրիար Առանց երկար-բարակ մտածելու վիրտուալը շարժվում է դեպի իրականություն և դրանով իսկ պատրաստի հարված հասցնում այդ նույն իրականությանը: Բացի դրանից՝ անօգուտ է փնտրել տեղեկատվական վիրուսներ, մենք բոլորս գտնվում ենք վիրուսային ցանցում, և հենց ինքը տեղեկատվությունն է, որ վիրուս է՝ սեռական ճանապարհով առայժմ չփոխանցելի, բայց թվային եղանակով շատ ավելի արդյունավետ:Դե ֆակտո Դիսնեյն իրականացնում […]

Քննարկման ամփոփում

Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Նիդերլանդներում ՀՀ դեսպան, միջազգայնագետ, սեբաստացի ծնող Տիգրան Բալայանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսեցինք պատերազմյան շրջանում միջպետական հարաբերություններից, միջազգային հանրության վերաբերմունքից, պատերազմի հետևանքներից։ Պրն․ Տիգրանը մեզ ինֆորմացրեց իրականացվելիք ծրագրերի մասին, ավելի մանրամասն տեղեկություններ տվեց Հայաստանի դիվանագիտությունից։ Ամփոփմանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ։

Հանդիպում Explorers Club-ի հիմնադիր Էդուարդ Մկրտչյանի հետ

Հանդիպում Explorers Club-ի հիմնադիր Էդուարդ Մկրտչյանի հետ նախագծի շրջանակներում այսօր Քոլեջի Վերնատանը հյուրընկալել էինք Էդուարդ Մկտչյանին, ով մեզ ներկայացրեց քարտեզի տեսակները, դրա նշանակության կարևորությունը, ինչպես քարտեզից ճիշտ օգտվեն արշավականները, խորհուրդներ տվեց արշավների մասնակցելու վերաբերյալ, ինտերակտիվ ձևով անցկացրեց հանդիպումը և վերջում՝ հարց ու պատասխանի միջոցով ուսանողները տվեցին իրենց հուզող , հետաքրքրող հարցերը։ Ամփոփումը կարող եք տեսնել հղումով։

Հանդիպում-քննարկում Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում հանդիպում-քննարկում Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան, միջազգայնագետ, սեբաստացի ծնող Տիգրան Բալայանի հետ Օրը՝ ապրիլի 2Ժամը՝ 11:05-12:00Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահՄասնակիցները՝ Միջին և Ավագ դպրոցների հասարակագիտական խմբեր, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ Քննարկման թեման՝-Արցախյան պատերազմի հետևանքները /2020թ./ Ուսումնասիրության նյութեր՝-Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան էջ-Արցախի հարցով դեսպան Տիգրան Բալայանի ելույթը և հարցուպատասխանը Նիդերլանդների խորհրդարանում-Դեսպան Տ. Բալայանի հարցազրույցը Elsevier Weekblad շաբաթաթերթին-Հայաստանի Լիազոր Դեսպան […]

Կուսակցություններ

1․ Ուսումնասիրել կուսակցություն հասկացությունը, տիպաբանությունը Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝ Մարքսիստական Սոցիալիստական Կոմունիստական Լիբերալ Պահպանողական կամ Կոնսերվատիվ Ազգայնական Ֆաշիստական և այլ կուսակցություններ։ Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ […]