Արատեսյան հրաշք

Արատեսը․․․Հայաստանի ամենագեղեցիկ ու յուրահատուկ վայրերից մեկը։ Սա իմ առաջին ճամփորդությունը չէր դեպի Արատես։ Եղել եմ այնտեղ տարվա տարբեր ժամանակահատվածներում, և վստահաբար կարող եմ ասել, որ այն հրաշալի է տարվա բոլոր եղանակներին։ Գնացածս ճամփորդություններից այս մեկը թերևս ամենատպավորիչն ու տարբերվողն էր։ Եկեք ավելի մանրամասն ներկայացնեմ։ Ընկերներով որոշել էինք, որ պետք է անմոռանալի դարձնենք այդ մի քանի […]

Արմաղան․ Բարձունքի հաղթահարում

Ինչ սկսվել էր այս ուսումնական շրջանը, դեռ չէի հասցրել ճամփորդել։ Մեկ օրով հոգնեցնող քննական առօրյայից կտրվելն առաջ եկած լավագույն միտքն էր)) Ուղևորվել էինք դեպի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռ։ Բավականին մեծ խմբով էինք, ամբողջ ճանապարհին ծիծաղեցինք ու երգեցինք, չգիտեմ ինչու անչափ ուրախ էի։ Եղանակը բարենպաստ էր, թեև փոքր ինչ սառը։ Հիանալի ժամանակ անցկացրի ընկերներիս հետ։ Հատկապես […]

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Նախագծի հղումը Դիմավորել էինք Ամանորն առանց ձյուն, այլ կերպ ասած՝ այս տարի չէինք ունեցել ամանորյա հեքիաթ: Ոգևորված էի, որ պիտի ձմեռային ճամփորդությունների մասնակցենք։ Գնացել էինք Լեռնանիստ. սահնակ քշելու, ձնագնդի խաղալու, մի խոսքով լավ ձմեռային արկածներ ունենալու։ Զառիթափը բարձրանալուն պես մեր առջև հրաշալի տեսարան բացվեց։ Շուրջբոլորը սպիտակ էր, ոտքից գլուխ թրջվել էինք ու ձյան մեջ կորել։ […]

Բարձունքի հաղթահարում- Արագած

Ուզում եմ մի փոքր տպավորություններովս կիսվել։ Օգոստոսի 31-ին, որպես էսպես ասված “ուսումնական տարվա սկիզբ” հաղթահարեցինք Արագածի բարձունքը։ Օրեր առաջ արդեն իսկ ոգևորվել էի այդ առիթով և կարծես վստահ էի, որ հրաշալի կանցնի։ Բարձրանալիս շնչառությունս հրաժարվում էր ենթարկվել, բայց դա կարծես չէր խանգարում, նպատակ ունեի մինչև վերջ բարձրանալ։ Ամբողջ ճանապարհն անցանք խոսելով ու ծիծաղելով, միաժամանակ փորձում […]

Ուրիշ Վայոց ձոր- ամփոփում

Երեկ վերադարձա եռօրյա ճամփորդությունից և ցանկանում եմ կիսվել տպավորություններովս։ Կարող եմ ասել, որ անմոռանալի ժամանակ անցկացրինք…Այս ճամփորդությանը երկար էի սպասել։ Ընկերներով ցանկանում էինք կտրվել առօրյաից և մի քանի օր միասին անցկացնել։ Բավականին երկար ճանապարհ անցանք մինչև Արատես հասնելը։ Էսպես երկար կարող եմ պատմել, թե ինչ արեցինք և ինչպես։ Մի փոքր դժվար է արտահայտել այն՝ ինչ […]

Ուրիշ Վայոց ձոր

Օրը՝ Հունիսի 09-11 Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ Համակարգող՝ Տիգրան Զոհրաբյան Նպատակը՝ Ծանոթանալ Վայոց ձորին, անցնել նոր երթուղիներով ու ծանոթանալ նոր վայրերի հետ։ Արդյունքը՝ Կազմել նոր երթուղիներ, ծանոթություն հաստատել տվյալ տարածաշրջանների մարդկանց հետ հետագա համագործակցությունների համար։ Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Արենի-Նորավանք-Արատես Ժամանում՝ Արատես-Վարդենյաց լեռնացք-Մարտունի-Հայրավանք-Երևան Արշավականի անհրաժեշտ պարագաները՝ քնապարկ ուսապարկ հարմարավետ հագուստ (փոխնորդ) կոշիկներ (փոխնորդ) հիգիենայի պարագաներ առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք […]

Ճամփորդում ենք դեպի Գյումրի

Նախագիծը Օրեր առաջ մենք ուղևորվեցինք Գյումրի։ Թափառեցինք փողոցներով, այցելեցինք թանգարաններ, շրջեցինք պատմական կենտրոններով։ Մինչ Գյումրի հասնելը՝ բավականին երկար ճանապարհ անցանք, խաղացինք խոսեցինք, ծիծաղեցինք և այդ մի քանի ժամը շատ աննկատ անցավ։ Շատ մեծ առավելություն էր այդ օրվա արևային և տաք եղանակը։ Քաղաքի փողոցներում դեռ երևում էին երկրաշարժի վատ հետևանքները, բայց այդ շինությունները նույնիսկ կիսաքանդ վիճակում […]

Քայլք Օշականում

Երեկ, փետրվարի 26-ին, այցելեցինք Օշական(նախագիծը՝ հղումով)։ Թվում էր, թե ոչ մի նոր ու հետաքրքիր բան չենք տեսնելու, քանի որ Օշականը մեզնում հայտնի է միայն որպես վայր, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Սկզբում եղանք Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, այցելեցինք Մաշտոցի շիրիմին։ Շատ քայլեցինք, բարձրացանք գյուղի կենտրոնում գտնվող <<Դիդի Կոնդ>> բլուրը, […]

Մարզական Արատես. Ձմեռային հեքիաթ

Այսօր վերադարձա Արատեսյան մարզական ճամփորդությունից, և ցանկանում եմտպավորություններովս կիսվել։ Ինչպիսի՜ չքնաղ բնություն կա այնտեղ։ Ձյունը ծածկել էր շուրջբոլորը և կարծես հեքիաթում լինեի։ Բոլորս միասին նստում էինք վառարանի մոտ, կարտոֆիլ պատրաստում, զրուցում ամենատարբեր թեմաներից։ Միասին նաև խաղեր էինք խաղում, ֆիլմ դիտում, բանավիճում էինք։ Այս հրաշալի միջավայրը ստիպեց մեզ ավելի մտերմանալ միմյանց հետ։ Այս ամենի հետ մեկտեղ չէինք մոռանում նաև ձնագնդի խաղալ և սահնակ քշել։ Իմ առաջին եռօրյա ճամփորդությունն էր դեպի Արատես, և սպասելիքներս ավելի քան ի կատար ածվեցին։ Մեծ սիրով կրկին կայցելեմ Արատես։

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Այսօր մենք ամբողջ կուրսով այցելեցինք Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր, ապա նաև Վեդիի եկեղեցի:Շատ լավ ժամանակ անցկացրինք էնտեղ: Թեև Խոր Վիրապում արդեն եղել էի, բայց մեծ հետաքրքրությամբ կրկին ուսումնասիրեցի այդ պատմական վայրը:Հրեշտակների ձորում թվում էր, թե գտնվում ես Հայաստանից դուրս, ամենայուրօրինակ վայրերից մեկում: Մեզ բոլորիս շատ էր հետաքրքրում տվյալ վայրի անվան առաջացումը, սակայն ինչպես պարզ դարձավ […]