Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

Նախագծի հղումը Դիմավորել էինք Ամանորն առանց ձյուն, այլ կերպ ասած՝ այս տարի չէինք ունեցել ամանորյա հեքիաթ: Ոգևորված էի, որ պիտի ձմեռային ճամփորդությունների մասնակցենք։ Գնացել էինք Լեռնանիստ. սահնակ քշելու, ձնագնդի խաղալու, մի խոսքով լավ ձմեռային արկածներ ունենալու։ Զառիթափը բարձրանալուն պես մեր առջև հրաշալի տեսարան բացվեց։ Շուրջբոլորը սպիտակ էր, ոտքից գլուխ թրջվել էինք ու ձյան մեջ կորել։ […]

Ձմեռային խաղեր

Այսօր շատ հետաքրքիր օր ունեցանք։ Ընկեր Մարիամը որոշեց մեզ փոքր ինչ ուրախացնել և շեղել դասերից՝ ձնագնդի խաղալով և սահնակ քշելով։ Բավականին երկար խաղացինք, թավալվեցինք ձյան մեջ, սահնակ քշեցինք։ Մի լա՜վ ուրախացանք և ծիծաղեցինք։ Հասցրինք նաև ընկնել(անկեղծ ասած հետևանքները մի քիչ ցավոտ էին)։ Իրականում հրաշալի ժամանակ անցկացրինք միասին, հուսամ կրկին կկարողանանք դասերից կտրվել նման ձևով։ Կարող […]