Ջրի քիմիական բաղադրությունը:

Великая тайна воды

Ջուրը ամենաառեղծվածային տարրերից է Երկրի վրա: Այն միակ նյութն է, որ ունի 3 ագրեգատային վիճակ: Ջուրն ունի հիշողություն: Այն ընկալում է այն ինչ տեսնում, լսում և զգում է: Թեև ինֆորմացիայի ընկալումից հետո ջրի քիմիական բաղադրությունը չի փոխվում, փոխվում է կառուցվածքը(կլաստերները): Ջուրը, որը մենք օգտագործում ենք, անցնում է շատ խողովակների միջով և կորցնում իր կենսական հատկությունները: Փորձերը ցույց են տվել, որ յուրաքանչյուր նյութի այրման համար հարկավոր է ջուր: Յուրաքանչյուր մարդու մարմի 75% կազմված է ջրից: Ջուրը շատ մեծ դեր է կատարում ուղեղում, ինֆորմացիայի ընկալման ընթացքում: Եթե մենք խմենք ջուր, որն արդեն ընկալել է որոշակի ինֆորմացիա, ապա մեր օրգանիզմը այն նույնպես կընկալի:

Ջուրն ընկալում է նաև երաժշտությունը և ամեն մի երաժշտություն լսելուց հետո մի կերպարանք է ընդունում:

Ինչ ազդեցություն կարող են ունենալ դրական և բացասական էմոցիաները ջրի կառուցվածքի և հատկությունների վրա:

Պրոֆեսոր Կորոտկովի լաբորատորիայում փորձեր անցկացվեցին, պարզելու համար թե ինչպես մարդկանց էմոցիաները կարող են ազդել ջրի վրա: Մարդկանց մի խմբին խնդրեցին ջրի մոտ արտահայտել դրական էմոցիաներ( սեր, քնքշություն, հոգատարություն ): Ապա ջրի փոփոխելուց հետո խնդրեցին բացասական էմոցիաներ արտահայտել( վախ, ատելություն, ագրեսիա): Ջրի հետազոտումից հետո արդյունքները ցույց տվեցին, որ լավ էմոցիաները բարձրացնում և կայունացնում են ջրի էներգետիկան, իսկ վատ էմոցիաները հակառակը:

Ֆիլմն ինձ շատ դուր եկավ, շատ ինֆորմատիվ էր։ Եվ իմ կարծիքով, ջուրն իրոք հիշողություն ունի և պահպանում է յուրաքանչյուր ինֆորմացիա։ Այդ պատճառով պետք է օրվա ընթացքում հնարավորինս դրական էմոցիաներ տարածել, քանի որ այդ ամենը հենց մեզ է հետ վերադառնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով