Վաճառքի մեխանիզմներ: Բաց դասի ամփոփում:

Սեբաստացու օրերի շրջանակներում մաթեմատիկայից մասնակցեցի շատ հետաքրքիր նախագծի։ Նախագծի թեման Վաճառքի մեխանիզմներն էին։ Սկզբում Ընկեր Ելենան ուսանողուհիներից մեկի հետ միասին ներկայացրեցին վաճառքի գործընթացը, փուլերը, հաճախորդների տեսակները, նրանց հոգեբանությունը առևտրի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ ծանոթացանք վաճառքի մեխանիզմներին։

Ապա մի հետաքրքիր դերային խաղ խաղացինք։ Խաղը հետևյալ կերպ էր կազմակերպված՝ ներկա ուսանողները ստանձնում էին ոմանք գնորդի, ոմանք վաճառողի դերեր, և փորձում վաճառել տվյալ իրը։ Ես նույնպես իմ մասնակցությունն ունեցա այդ խաղին, փորձելով վաճառել սմարթֆոն։

Շատ ինֆորմատիվ և հետաքրքիր բաց դաս ունեցանք։

Կարող դիտել ֆիլմը, ֆոտոպատումները նախագծի ամփոփման մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով