Ալելային գեներ, մարդու ժառանգականության ուսումնասիրման մեթոդները, մարդու գենոմը

Ալելային գեներ

Ալելները գենի երկընտրելի տարբերակներն են, որոնք կարող են գտնվել քրոմոսոմի տվյալ լոկուսում։

Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր գեն գտնվում է որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում՝ լոկուսում։ Ընդ որում, քրոմոսոմների հապլոիդ հավաքում առկա է տվյալ հատկանիշը պայմանավորող միայն մեկ գեն։ Այդպես է էուկարիոտ օրգանիզմների  սեռական բջիջներում։ Էուկարիոտների մարմնական բջիջներում առկա է քրոմոսոմների դեպլոիդ հավաքը, և, հետևաբար տվյալ հատկանիշը պայմանավորող երկու գեն։ Դրանք գտնվում են լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ ։

Կան փոխազդեցություններ ալելային և ոչ ալելային գեների միջև:

Մեկ ալելի գեների փոխազդեցությունը կոչվում է ներալելիկ: Գոյություն ունեն դրա հետևյալ տեսակները. Ամբողջական գերակշռություն, թերի գերակայություն, գերակշռում, կոդոմինացիա և ալիլային բացառում:

Տարբեր ալելների գեների փոխազդեցությունը կոչվում է միջալելլային: Գոյություն ունեն դրա հետևյալ տեսակները. Փոխլրացում, էպիստազ, պոլիմերացում և «դիրքի ազդեցություն»:

Գենոմ

Մեր օրգանիզմում բջիջների աշխատանքի և փոխազդեցության ձևերը շատ տարբեր են։ Բջիջների տարատեսակ առաջադրանքները կոդավորված են ԴՆԹ հաջորդականության մեջ, որը պահպանվում է բջիջների կորիզում։ Մեր օրգանիզմի գրեթե բոլոր բջիջները պարունակում են միևնույն հաջորդականությամբ ԴՆԹ, որը, սակայն, տարբեր հրահանգներ է տալիս բջիջներին՝ կախված իրենց կատարած գործառույթներից։ 

Օրգանիզմի ամբողջական գենետիկական հաջորդականությունը կոչվում է գենոմ։ Մարդու գենոմը կազմված է 3.2 միլիարդ ԴՆԹ հիմքերից, որոնք տեղակայված են 23 զույգ քրոմոսոմներում։ Քրոմոսոմները ներկայացված են զույգերով, քանի որ դրանք գալիս են մեր երկու ծնողներից։ Սրանով էլ բազատրվում է, թե, օրինակ, ինչու մեր ձայնը կարող է նման լինել մեր մոր ձայնին, իսկ ճակատը՝ հոր ճակատին։

Բայց ի՞նչպես է այս ինֆորմացիան տեղակայվում մեր գենոմում։ ԴՆԹ-ի տարբեր հատվածներ կոչվում են գեներ,  որոնցից յուրաքանչյուրն ուրույն ֆունկցիա է։ Որոշ գեներ սահմանում են սպիտակուցների կառուցվածքը, մյուսները՝ ՌՆԹ մոլեկուլների ձևը, որոնք կարգավորիչ ֆունկցիա ունեն։ Հետաքրքիր է որ 3.2 միլիարդ հիմք ունեցող երկու անհատների ԴՆԹ-ն միջինում 99.9 տոկոսով համընկնում է։ Տարբերությունների այդ 0.1 տոկոսը որոշում է մարդկանց բոլոր տարատեսակ առանձնահատկությունները՝ աչքերի գույնը, արյան կարգը, երաժշտության ընկալումը, սուրճի նկատմամբ զգայունությունը, որոշակի հիվանդությունների զարգացման  հավանականությունը և այլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով