Հեթումյաններ, Զաքարյաններ- հարցաշար

1․ Ովքե՞ր էին Հեթումյանները։

Հայոց պատմության մեջ հսկայական դերակատարություն է ունեցել Հեթումյանների տոհմը: Հեթումյանները, հաստատվելով Կիլիկիայում, լինելով պատվախնդիր, հավակնոտ ու ռազմատենչ տոհմ, փորձեցին այնտեղ գերիշխանության հասնել: Նրանք նախ խնամիական կապեր հաստատեցին մյուս ազդեցիկ տոհմերի՝ Արծրունիների, Ռուբինյանների, Պահլավունիների, հետ, ապա առաջնության համար պայքար սկսեցին Ռուբինյանների դեմ:

2․ Ներկայացրե՛ք Հեթումյանների արտաքին քաղաքականությունը։ Վերլուծեք դաշնակցելու հմտությունները։

Այդ շրջանում ասպարեզ էին եկել Եգիպտոսի մամլուքները և մոնղոլները։ Հայաստանը պետք է ճիշտ քաղաքականության միջոցով խուսափեր թշնամություններից և պատերազմներից։ Քանի որ իրենցից ավելի հզոր էին մոնղոլները, թերևս այդ շրջանում,

Հեթումյանները իրենց գոյության պահպանման համար նախընտրեցին դաշնակցել մոնղոլների հետ, քան Եգիպտոսի մամլուքների։ Իմ կարծիքով դա ճիշտ քայլ էր, քանի որ չէին ցանկանում թշնամություն հաստատել նրանցից ավելի հզորի հետ։

3․ Ինչո՞ւ անկում ապրեց Հեթումյանների արքայատունը։

Կային մի քանի պատճառներ. նախ խանգարում էր կրոնը, քանի որ առաքելական եկեղեցուց հեռվանում և ձգտում էին մարդիկ լինել կաթոլիկ, ինչին նպաստում էր նաև Հռոմի պապը։ Նաև գահակալական կռիվներն ու ներքին պառակտությունները սրվեցին, ժողովուրդը մասնատվեց և արքայատունը չկարողացավ դիմակայել։

4․ Կարո՞ղ էին արդյոք խուսափել անկումից։

Ոչ, չէինք կարող, քանի որ արդեն շատ էր մասնատված երկիրը։

5․ Ի՞նչ դժվարություններ և առավելություններ կային Հայաստանի սահմաններից դուրս թագավորություն հռչակելու հարցում։

Կիլիկիան ուներ շատ բարենպաստ աշխարհագրական դիրք։


1․ Ովքե՞ր էին Զաքարյանները։

Զաքարյանները (վրացական աղբյուրներում Զաքարյանների տոհմը կոչվում է Մխարգրձելի՝ Երկայնաբազուկ, Երկայնաթիկունք), ըստ հայ պատմագիրների, սերել են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների մի ճյուղից: 1965 թ-ին Ամբերդում հայտնաբերված արաբատառ արձանագրության մեջ Սարգիս Զաքարյանի որդիներ Զաքարե Բ Մեծը և Իվանե Ա-ն անվանված են Արծրունիներ: 

2․ Ներկայացրե՛ք և նկարագրե՛ք հայ- վրացական հարաբերությունները Զաքարյանների օրոք։

Մեծ հեղինակու­թյուն ձեռք բերած Զաքարիայի անունով Խոժոռնիի Արծրունիների իշխանա­տոհմն այնուհետև կոչվել է Զաքարյան: Արծրունիների տոհմի մի ուրիշ իշ­խան’ Վահրամը, XI դ-ի երկրորդ կեսին հաստատվել է Գուգարքի Ձորոփոր գավա­ռում և վասալ, ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց ստա­ցել Մահկանաբերդ և Կայան ամրոցնե­րը ‘շրջակա տարածքներով: 1118-ին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մա­սը, որը վրաց Բագրատունիները շնորհել էին Օրբելյաններին, Զաքարյան – Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները: Վրաց թագավոր Դեմետրե l-ի օրոք (1125-56) Վահրամի որ­դի Վասակ Արծրունին կարգվել է Տփղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թթ-ին հաջորդել է եղբայրը’ Ամիր Քուրդ Արծրունին: Վերջինիս քույ­րը’ Սահակադուխտը, ամուսնացել է Զաքարիայի որդու’ Սարգիս Մեծի (Մարգիս Ձաքարյան) հետ: Նրանց որդիներն են Զաքարյան տոհմի երևելիներ Զաքարե Բ Մեծն ու Իվանե Ա-ն:

Հայ-վրացական ուժերը 1110-ին ազատագրել են Շամշուլդե բերդը, 1118-ին Լոռե բերդաքաղաքը, ապա’ նախկին Կյուրիկյան թագավորու­թյան ամբողջ տարածքը, 1123-ին’ Գուգարքի արևելյան և Ուտիքի արևմտյան շրջանները, Կայենը, Կայծոնը, Տավուշը, Մահկանաբերդը և այլ բերդեր ու բնակավայրեր: Նույն թվականին Անիի հայ բնակիչներն ապստամբել են Շադդադյանների դեմ և 1124-ին քաղաքը հանձնել վրաց Դավիթ Շինարարին: Սակայն վերջինիս հաջոր­դած Դեմետրե I թագավորը (1125—1155/ /56) 1126-ին ստիպված է եղել Անին վերա­դարձնել այն պաշարած Շադդադյան ամի­րա Փատլունին: 1161-ին անեցիները կըր- կին ազատագրել են քաղաքը և այն հանձ­նել վրաց թագավոր Գեորգի 111-ին (1155 /56—1184): Վերջինս Անիի կառավարիչ է ճանաչել Իվանե Օրբելյանին: Հայ-վրացական զորքե­րը 1161-ի օգոստոսին Անիի մոտ ջախջա­խել են Շադդադյաններին օգնության շտա­պած Շահ-ի արմենների ամիրա Միրանին և հարևան ամիրայությունների միացյալ ուժերին: Զարգացնելով հաջողությունը, հայ-վրացական ուժերը 1162-ի օգոստոսին գրա­վել են նաև Դվինը: Սակայն նույն թվա­կանի վերջին Ատրպատականի Ելտկուզ աթաբեկը խոշոր բանակով գրավել է Դվինը, ապա պաշարել Անին: Պատերազմական գործողությունները փոփոխակի հաջողու­թյուններով տևել են շուրջ 3 տարի: 1165-ին հայ-վրացական ուժերը ստիպված նահանջել են՝ կրկին Անին զիջելով Շադդադյաննե­րին: Զաքարյանները, որ մինչ այդ եղել են Օրբելյանների վասալները, վրաց արքունիքում ձեռք են բերել մեծ ազդեցություն ու հեղի­նակություն:

1185-ին Վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զոր­քերի ամիրսպասալարի պաշտոնը, ինչ­պես նաև Օրբելյանների այն տիրույթնե­րը, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխիթ (Հայաստան) ան­վանումով: Սարգիս Մեծի որդիները’ Զաքարեն և Իվանեն, գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ-ի սկզբին հասել է 40 հազարի: Զաքարյանները վճռական դեր են խաղացել Թամար թա­գուհու առաջին ամուսնու’ Գեորգի Ռու­սի (Յուրի Բոգոլյուբսկի) ապստամբու­թյան ճնշման գործում: Այդ ծառայու­թյան համար Թամար թագուհին Սարդիս Զաքարյանի որդի Զաքարեին նշանակել է ամիրսպասալար, Իվանեին’ արքունի մեծ վեզիր (մսախուրթուխուցես), Վահրամ Զաքարյանի (Սարգիս Զաքար­յանի եղբայրը) որդի Զաքարեին (Զաքարյանների Գազելի կամ Գազեցի ճյուղի հիմնադիրը) շնորհել Գագ ամրոցը և նրա շրջակայքը’ մինչև Գանձակ, մյուս որ­դուն’ Սարգսին (Զաքարյանների Թմոգվելի կամ Թմոգվեցի ճյուղի հիմնադիրը)’ Թմբուկը (Թմոգվելի):  Սարգսի որդիներ Զաքարեն և Իվանեն վրացական բա­նակում վարել են հայկական զորքերի սպա­րապետությունը: Հայկական զորքերը շարու­նակ համալրվել են Հայաստանի տար­բեր գավառներից Վրաստան անցնող հայ զինվորներով: 1185-ին հայկական զորաբանակն ուներ 20 հազար, իսկ XIII դ. սկզբին՝ մոտ 40 հազար զինվոր: 

Հայ-վրացական սերտ համագոր­ծակցության հետևանքով ոչ միայն ամ­րապնդվել ու հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սել­ջուկ նվաճողներից շուտով ազատա­գրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս – արևելյան և կենտրոնական նահանգները:

Հայ-վրացական ուժերի առաջխաղացումը խւաիանելու նպատակով մոտ 1195-ին Ատրպատականի աթաբեկ Աբու Բաքրը խոշոր ուժերով ներխուժել է Հայաստան: Շամքորի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտն ավարտվել է հայ-վրացական բանակի կատարյալ հաղթա­նակով: Գրանից հետո Զաքարյաններն ազատագրել են Ամբերդը (1196), Անին (1199), Բջնին (1201), Դվինը (1203): Հայ- վրացական ուժերի հաղթարշավը փորձել է կանխել Իկոնիայի սուլթանությունը, սա­կայն 1204/5-ին, Բասենում տեղի ունեցած ճակատամարտում կրել է ջախջախիչ պար­տություն: Հայ-վրացական ուժերն ազատագրել են հղաթի ամիրայության տարածքը, հաս­նելով մինչև Մանազկերտ և Արճեշ: Սա­կայն թիկունքն ապահովելու նպատակով նրանք շուտով նահանջել են Խլաթից, 1206-ին ազատագրել Կարսը, 1208— 1209-ին’ Բագրևանդը, Տուրուբերանի հս. գավառները, ապա’ Մանազկերտը և Արճեշը: 1210—11-ին հայ-վրաց զորքերը պաշարել են Խլաթը, սակայն Իվանե Զաքարյանը պատահաբար գերի է ընկել, և Զաքարյանները ստիպված Այյուբյանների հետ կնքել են խաղաղության պայմանա­գիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով