Translation

“Ես և նա”— “She and I”

Ես սիրում էի նրան։- I loved her.

Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի-մի հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։- Should I repeat the words of love, which seem so ridiculous and tiresome to skeptics who have lost the charm of life, but which are some revelations for the hearts of young lovers?

Ամեն անգամ, որ նայում էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն էր վառվում, ամեն անգամ, որ լսում էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում, ամեն անգամ, որ առնում էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում էի նրա թավիշ մազերի էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում էր այնպիսի մի խենթ զգացում, որի ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամենամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միայն թե նա հրամայեր։ — Every time I looked into her amazingly bright eyes, which seemed to burn with Sun, every time I heard her lively laughter, in which an affluent of spring mischief seemed to murmur, every time I took her in my arms and could hear the breath of her virginal breast, I could feel the electrifying friction of her velvet hair on my cheek, I had a crazy feeling that made me ready to commit the greatest virtue and the greatest crime- if only she had commanded.

Սիրո՞ւմ էր նա ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում էի, որ չի կեղծում, երբ հավատացնում էր, թե սիրում է և երդվում էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։- Did she really love me?- I don’t know now, but at that time I fully believed that she wasn’t lying, when she convinced that she loved me and was swearing that even death couldn’t separate us.

Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող էի և շուտով պիտի ավարտեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված այդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում էի ավարտական դիսերտացիա, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։- I was a last year student at that time and was about to graduate from Law faculty. Confident in my fresh youthful vigor, especially in my desire for wide public activities, I was filled with bright hopes for a glorious future. Inspired by that future and encouraged by happy love, with impetuous zeal, without rest, I was preparing a final dissertation, which was to be the firm cornerstone of my future greatness and glory.

Բայց…- But…

Օ՛հ, այդ «բայց»-ը…- Oh, that “but”…

Այժմ էլ, երբ ամեն ինչ կորած է, ամեն ինչ խորտակված վերջնականապես ու անդարձ, այժմ էլ, երբ հիշում եմ այդ մոմենտները, քիչ է մնում ճչամ հոգեկան կարևեր մի ցավից― այն աստիճան այդ մոմենտները դեռևս չեն կորցրել ինձ համար իրենց սրությունը։- Even now, when everything is lost, everything is finally and irreversibly lost, and now, when I remember those moments, I almost scream with mental pain- at that time those moments haven’t lost their sharpness for me yet.

տաղտկալի- tiresome

հմայք- charm

սկեպտիկներ- skeptics

նորաբողբոջ- newly born, young, budding

հայտնություն- revelation

կենսաթրթիռ- lively

չարաճճի- playful, frolicsome, mischievous

վտակ- tributary, affluent

քչքչում էր- to murmur, purl

կուսական- virgin, virginal

կուրծք- breast

հևք- breath

թավիշ- velvet, plush

էլեկտրականացնող- electrifying

շփում- rubbing, friction

հավատացնել- to convince, persuade

ուժ, եռանդ- vigor

փառավոր- glorious

Խրախուսված- encouraged

բուռն- stormy, impetuous

եռանդ- energy, fervour, zeal

հիմնաքար — cornerstone

խորտակված-

վերջնականապես- finally, definitely

անդարձ- irreversibly

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով