Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

1. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

9

2․ Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։

[8,10]= 40ր

3. Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

չորեքշաբթի 12ին

4. Տարոնը ունի կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու դեղին փուչիկները 20 հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13, իսկ կարմիր ու սպիտակ փուչիկները՝ 17։ Քանի՞ կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ ունի Տարոնը։

կ-12, դ-8, ս-5

5. Խանութ են բերել 135 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

կապ- 81, կարմ-54

6. Անահիտը մի քանի ընկույզ ունի։ Երբ դրանք երեքական կամ չորսական խմբերի է բաժանում, մեկ ընկույզ ավելանում է, իսկ երբ հնգական խմբերի է բաժանում, ոչ մի ընկույզ չի ավելանում։ Անահիտն ամենաքիչը քանի՞ ընկույզ ունի։

25

7. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

25

8. Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

1մ-30, 1գ- 60

9. Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

37, 74

10. Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

Подпись отсутствует

555

Երրորդ մակարդակ

1. Թիվը 11-ի բաժանելիս ստացվում է 5 մնացորդ: Ի՞նչ մնացորդ կստացվի այդ թվի եռապատիկը 11-ի բաժանելիս:

4

2. Դարակում հնարավոր է շարել 35 հատ հաստ գիրք կամ 65 հատ բարակ գիրք: Քանի՞ հատ բարակ գիրք է հնարավոր ավելացնել դարակում, եթե այնտեղ արդեն կա 14 հատ հաստ գիրք:

39

3. Ամռանը 60կգ, 75% խոնավությամբ միրգը չորացրեցին, մինչև մրգի խոնավությունը դարձավ 25%: Ձմռանը այդ չիրը խառնեցին 30կգ ջրի հետ և պատրաստեցին բնական հյութ: Հյութի մեջ քանի՞ տոկոս է կազմում ջուրը:

70%

4. 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է 30 րոպե ժամանակ, իսկ Մերիին` 40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:

120

5. Քառակուսու յուրաքանչյուր գագաթին գրված է մեկ բնական թիվ, իսկ յուրաքանչյուր կողմի վրա՝ այդ կողմի ծայրակետերում գրված թվերի արտադրյալը: Կողմերի վրա գրված թվերի գումարը հավասար է 2021-ի: Գտե՛ք քառակուսու գագաթներին գրված թվերի գումարը:

90

6. Ընտանիքում երեք հոգի են՝ հայրը, մայրը և ուսանող որդին: Եթե հոր աշխատավարձը կրկնապատկվի, ապա ընտանիքի բյուջեն կավելանա 67%-ով, իսկ եթե որդու թոշակը պակասի երեք անգամ, ապա ընտանիքի բյուջեն կպակասի 4%-ով: Ընտանիքի բյուջեի ո՞ր տոկոսն է մոր աշխատավարձը:

21%

7. Հաջորդականությունը ունի հետևյալ կանոնը. առաջին տեղում գրված է 7, այնուհետև յուրաքանչյուր տեղում գրված է նախորդ թվի քառակուսու թվանշանների գումարից մեկով ավել թիվ (օր՝. 7, 14, 17, 20,…): Ի՞նչ թիվ է գրված 2021-րդ տեղում:

8

8. ABCD քառակուսու կողմերի վրա P, Q և R կետերը համապատասխանաբար DA ,BC և CD կողմերի միջնակետերն են, տե՛ս նկարը։ ABCD քառակուսու ո՞ր մասն է ստվերագծված:

Подпись отсутствует

9. Եթե 8 թվանշանը եռանիշ թվին կցագրեն ձախից, ապա կստանան 3735-ով մեծ թիվ, քան աջից կցագրելիս։ Գտե՛ք այդ եռանիշ թիվը։

473

10. Նկարում քանի՞ եռանկյուն է պատկերված:

Подпись отсутствует

11

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով