Մեխանիկական տատանումներ

Մեխանիկական տատանում է կոչվում մեխանիկական շարժման մի տեսակ, որին բնորոշ է կրկնելիությունը։

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում կատարվում է 1 տատանում, կոչվում է տատանման պարբերություն (T) :

T=tn

Տատանումների պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է  t ժամանակը բաժանել այդ ընթացքում կատարված տատանումների n թվի վրա.

Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով և այլն։

Տատանումների պարբերությունը դա լրիվ տատանում կատարելու անհրաժեշտ ժամանակահատվածն է։

Ֆիզիկա—Մեխանիկական տատանումներ | Զառա Բաբայան

Տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։

ν=nt

Միավորների ՄՀ-ում հաճախության չափման միավոր է ընդունված մեկ հերցը (1 Հց)։

 Հաճախությունն ուղիղ համեմատական է պարբերությանը։

ν=1/T

Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։

Տատանումների լայնույթը չափվում է երկարության միավորներով` մետրով, սանտիմետրով և այլն։

Ռեզոնանս է կոչվում այն ֆիզիկական երևույթը, երբ իրար վրա են դրվում երկու տատանումներ, կա՛մ առաջացնելով ավելի մեծ հաճախությամբ տատանում, կա՛մ ամբողջությամբ հանգցնելով դա։

1․ Գտնել տատանումների հաճախությունը եթե t=5ր, իսկ մարմինը կատարում է n=700 տատանում։

5ր= 300վ

ν= 700/300≈ 2.3 Հց

Պատ․՝ 2․3Հց

2․ Գտնել պարբերությունը, եթե t= 25ր, իսկ n= 50 տատանում։

25ր=1500 վ

T= t/n= 30

Պատ․՝ 30վ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով