Այցելություն կենտրոնական բանկ

Օրեր առաջ այցելեցինք Կենտրոնական բանկ։ Այնտեղ հնարավորություն ունեինք ուսումնասիրելու Կենտրոնական բանկի պատմությունը կամ էլ դրամավարկային քաղաքականությունը։ Եվ քանի որ մեր ժամանակը սուղ էր, ընտրեցինք դրամավարկային քաղաքականությունը, հաջորդ անգամ պատմությունն ուսումնասիրելու միտումով։

Արդեն մեկ անգամ եղել էի Կենտրոնական բանկում, սակայն այս անգամ էլ մեծ սիրով և հետաքրքրությամբ այցելեցի։ Էքսկուրսավարը մեզ ծանոթացրեց տարբեր ժամանակներում հատված հուշադրամների հետ, որոնցից յուրաքանչյուրը կապված էր մի պատմական իրադարձության հետ։ Ուսումնասիրեցինք Կենտրոնական բանկի կայքը, քննարկեցինք դրամավարկային քաղաքականությունը և մի փոքրիկ մուլտֆիլմ դիտեցինք գնաճի վերաբերյալ։ Թերևս ամենահետաքրքիր հատվածը թղթադրամների ստուգումն էր։ Բոլորս էլ իմացանք, թե ինչպես կարող ենք տարբերել կեղծ թղթադրամն իրականից։

Շատ հետաքրքիր և ուսուցողական այց էր, և հուսամ նմանատիպ այցեր ավելի հաճախ կկազմակերպվեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով