Պահանջմունքներ, դրդապատճառներ, անձի ուղղվածություն

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և այլն: Պահանջմունքները չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ: Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները:  Դրդապատճառները լինում են ներքին  և արտաքին , գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառ է որին ուղղորդում են   բազմաթիվ դրդապատճառներ, […]