Լանդշաֆտների վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը: Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարումէ լանդշաֆտի վերափոխում: Նայած այն հանգամանքին, թե բնությունը ինչ չափով է փոխվում, կարելի է նշել փոփոխման 3 խոշոր աստիճան.

1. Թույլ վերափոխված լանդշաֆտը- այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել.լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը, բնական վիճակը: Օր.՝ անտառում կտրատել են ծերացած ծառերը, որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:

2. Վերափոխված լանդշաֆտներ, երբ փոխվել են որոշ բաղադրիչներ, օր.՝ տափաստանը վարել են, ցանել ցորեն, շաք. ճակնդեղ և այլն:

3. Արմատապես վերափոխված լանդշաֆտ- Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին: Եթե մարդը այլևս չօգտագործի այն, միևնույն է, այն չի վերականգնվի: Օր.քաղաքը իր ասֆալտապատ փողոցներով ու շինություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով