Մինի շուկա

Ձեռներեցություն առարկայի շրջանակում խաղացինք Մինի շուկա խաղը, որի ընթացքում յուրաքանչյուրս պետք է փորձեինք մի իր վաճառել։ Այն պետք է լիներ մինչև 1000դր․ սահմաններում։

Քանի որ քոլեջն ունի տարբերվող ուսումնական մոդել, ես որոշեցի վաճառել մարկեր։ Իմ կարծիքով այն ամենաանհրաժեշտ իրերից մեկն է մեր քոլեջի ուսուցիչներին։ Սկզբում ես նկարագրեցի ապրանքը, խոսեցի առավելությունների և թերությունների մասին, գովազդեցի։ Մյուսները ստանձնում էին քմահաճ հաճախորդների դերը, որոնց պահանջները անհրաժեշտ էր հնարավորինս բավարարել։ Իսկ ամենավերջում բոլորով քննարկեցինք թուլյ տված սխալներն ու ճիշտ քայլերը։ Շատ հետաքրքիր և ուսուցողական խաղ ստացվեց։ Այն օգնեց մեզ այլևս չկաշկանդվել և վաճառքի նոր հմտություններ ձեռք բերել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով