Լեռնային վերընթաց լանդշաֆտ

Լեռնային լանդշաֆտը ուսումնասիրելիս կարող ենք դիտարկել հենց Հայաստանի լեռները։ Ես ինքս բարձրացել եմ Արագած լեռը։ Ներքևում, երբ դեռ հարթավայրեր են՝ ամենուր կանաչ է, իսկ եղանակը տաք(բնականաբար կախված տարվա եղանակից)։ Բարձրանալիս, հետզհետե կանաչը քչանում է և ավելի շատ սկսում ենք հանդիպել քարոտ ու ավազոտ ճանապարհների։ Որքան բարձրանում ես, այնքան ավելի է իջնում ջերմաստիճանն ու ուժգին դառնում քամին ու մառախուղը։ Շատերի ինքնազգացողությունը կարող է վատանալ բարձրության հետևանքով, ինձ մոտ շնչառությունն էր դժվարացել։ Իսկ ամենավերևում, հատկապես գագաթին՝ ամենուր քարեր են, մառախուղ ու քամի։ Սա բնականաբար տարվա տաք եղանակներին, իսկ սովորաբար գագաթը պատված է ձյունով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով