1․Լրացրո՛ւ հետևյալ շրջասությունները․
Ծագող արևի երկիր — Ճապոնիա
Թորգոմա տան զավակ — հայ
ժողովուրդների բանտ —Ռուսաստան
ծաղիկների թագուհի — վարդ
թիկունքդ տեսնեմ — հեռացիր
պատմության հայր —Հերոդոտոս
Մորփեոսի գիրկը գնալ — քնել
2․Սյունակներից ընտրի՛ր հոմանիշ բառերը ու գրիր կողք կողքի․
Խորշել զզվել գարշել
անէանալ չքանալ անհետանալ
ուրախանալ հրճվել ցնծալ
զարհուրել սարսափել երկյուղել
փայփայել գորովել փաղաքշել
3․Լեզու բառով կազմի՛ր դարձվածներ․
Լեզուն կծել- խոսքը զսպել
լեզու առնել-խոսելու ընդունակությունից զրկել
լեզու թափել- շարունակ խոսել. շաղակրատել
լեզուն այրվել- ասում են մեկին, որ իր խոսքի մեջ վրիպում է, բերանից բան թռցնում
լեզուն չորանալ- պապանձվել
4.Սյունակներից 1-ական արմատ ու վերջածանց ընտրի՛ր և կազմի՛ր հինգ բարդածանցավոր բառ․
Ձի ցավ -արան
կապույտ խուց -յա
վեմ արշավ -ություն
բանտ աչք -իկ
գլուխ գիր -անք
Ձիարշավարան, կապուտաչյա, բանտախցիկ, գլխացավանք, վիմագրություն