Վերլուծություն| Վոլֆգանգ Բորխերտ

Առաջին պատմվածքը(<<Խոհանոցի ժամացույցը>>) կառուցված է ընդամենը մեկ հերոսի շուրջ, ով կորցրել էր ամեն ինչ, բացի կոտրված ժամացույցից։ Առաջին հայացքից անհեթեթ և անհետաքրքիր է հնչում, բայց այդ մի փոքր պատմվածքն իր մեջ խորը իմաստ է թաքցնում։

Իսկ երկրորդ գործը(<<Առնետները գիշերը քնում են>>) մի իննամյա տղայի մասին է, ով ամբողջ օրը հսկում էր՝ ցանկանալով առնետներից պաշտպանել եղբոր դին։ Բայց հանկարծ նա մի բարեսիրտ մարդու է հանդիպում, ով սկսում է օգնել տղային՝ դուրս գալ այդ մոլորությունից։

Վոլֆգանգ Բորխերտի այս երկու պատմվածքները կարծես թե ներկայացնում են մի ուրույն պատմություն՝ իր ուրույն հերոսներով և դեպքերի զարգացմամբ։ Սակայն եթե ավելի խորն ուսումնասիրենք, կտեսնենք, որ դրանք բավականին փոխկապակցված են։ Երկու գործերում էլ ստեղծված է գրեթե միևնույն պատկերը՝ պատերազմից տուժված հերոսներ, տղայի և ծերունու կերպարների հարաբերակցություն։ Եվ քանի որ գրողն ինքը պատերազմի մասնակից էր, իր ստեղծագործություններում արտացոլում է այդ ամենի հետևանքները, կորստի ցավը, կարոտը։ Երկու հերոսներն էլ տուժել էին պատերազմից, ունեցել կորուստներ և սթրեսի արդյունքում իրենց մեջ կարծես ինչ-որ ցավ կար։ Սակայն ինչպես տեսանք երկրորդ պատմվածքում, մի փոքր հոգատարությունն ու սերը կարող են մեծապես օգնել մարդուն, իր կյանքում առաջացած բացը փոքր ինչ լրացնելով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով