Բարձունքի հաղթահարում- Արագած

Ուզում եմ մի փոքր տպավորություններովս կիսվել։ Օգոստոսի 31-ին, որպես էսպես ասված “ուսումնական տարվա սկիզբ” հաղթահարեցինք Արագածի բարձունքը։ Օրեր առաջ արդեն իսկ ոգևորվել էի այդ առիթով և կարծես վստահ էի, որ հրաշալի կանցնի։

Բարձրանալիս շնչառությունս հրաժարվում էր ենթարկվել, բայց դա կարծես չէր խանգարում, նպատակ ունեի մինչև վերջ բարձրանալ։ Ամբողջ ճանապարհն անցանք խոսելով ու ծիծաղելով, միաժամանակ փորձում էինք ընկեր Տիգրանի հրահանգներին հետևել։ Մի քանի ժամ անց վերջապես հասանք վերջնակետին, պատկերացնում եք, 3887մ։

Վերևում ունեցած աննկարագրելի զգացողությունները, հրաշալի տեսարանը ստիպում էին մոռանալ դժվարությունների մասին։

Հանգստացանք, վայելեցինք պահը ու ժամանակն էր ցած իջնելու, արդեն պատկերացնում էի, որ դժվար է լինելու։ Մեկս մյուսին օգնելով կարողացանք դա էլ հաղթահարել(Հ․գ․ տուն չվերադարձա առանց քերծվածքների))))։ Հետ վերադառնալիս բոլորս արդեն հոգնել էինք, դժվարությամբ էինք քայլում, բայց բոլորիս դեմքին ուրախ ու միքիչ էլ գոհ ու հպարտ ժպիտ կար։

Վստահ եմ, որ բոլորս էլ դեռ երկար ժամանակ կհիշենք այս ամենը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով