19րդ դար

Անդրկովկասը 19րդ դարի սկզբին

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մելիք– Աղամալյանները ։ Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր ։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր ։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ ։ XIX դ. սկզբին Ռուսաստանյան կայսրությունն սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի իրականացումը ։ Այդ նպատակի համար ռուսական իշխանությունները փորձում էին օգտագործել երկրամասի քրիստոնյա ժողովուրդների, հատկապես հայերի ազատագրական ձգտումները ։ 1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին ։ Նրա հետ խաղաղ ճանապարհով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան գավառները ։ Այսպես սկսվեց Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գործընթացը։

Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին(1801թ)

XIX դ-ի սկզբին հիմնովին փոխվել էր Անդրկովկասի քաղաքական իրադրությունը: Ռուսական կառավարությունը, ելնելով իր տնտեսական ու քաղաքական շահերից, ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը: Անգլիան ու Ֆրանսիան, վախենալով իրենց մրցակից Ռուսաստանի ազդեցության ուժեղացումից, Պարսկաստանին և Թուրքիային հրահրում էին նրա դեմ: 1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ’ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը:

Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-պարսկական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

XIX դ-ի սկզբին հիմնովին փոխվել էր Անդրկովկասի քաղաքական իրադրությունը: Ռուսական կառավարությունը, ելնելով իր տնտեսական ու քաղաքական շահերից, ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը: Անգլիան ու Ֆրանսիան, վախենալով իրենց մրցակից Ռուսաստանի ազդեցության ուժեղացումից, Պարսկաստանին և Թուրքիային հրահրում էին նրա դեմ: 1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ’ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը: 1804-ի հունվարի սկզբին Վրաստանում ռուսական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Պավել Ցիցիանովը գրավել է Գանձակի խանությունը, շարժվել դեպի Երևանի խանություն: 1804-ի մայիսի 23-ին պարսկական  կառավարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին’ պահանջելով Անդրկովկասից դուրս բերել ռուս, զորքերը: Վերջնագիրը մերժվել է. սկսվել է ռուս- պարսկական պատերազմը:

Ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը 

 Չհաշտվելով Անդրկովկասում իր տարածքային կորուստների հետ’ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814-ին Թեհրանում պայմանագիր էր կնքել, ձգտում էր վերանվաճել դրանք: 1816-ի հոկտեմբերին Նիկոլայ Ռտիշչևին փոխարինած գեներալ Ալեքսեյ Երմոլովը բարիդրացիական հարաբերություններ է հաստատել շահի հետ: Սակայն 1826-ի գարնանը պարսից արքունիքում հաղթել է Աբբաս Միրզայի ռազմատենչ խմբավորումը, և պարսկ. զորքերն առանց պատերազմ հայտարարելու 1826-ի հուլիսի 16-ին ներխուժել են Ռուսաստանին անցած տարածքներ’ սկսելով Երկրորդ ռուս-պարսկ. պատերազմը:

 Աբբաս Միրզան 60-հզ-անոց բանակով շարժվել է դեպի Թալիշ և Արցախ’ Թիֆլիս արշավելու նպատակով: Պարսիկները գրավել են Ելիզավետպոլը, իսկ հուլիսի 26-ին պաշարել Շուշիի բերդը: Ռուսական կայազորը (1700 հոգի) և բերդում ապաստանած հայերը գնդ. հվան Ռեուտի հրամանատարությամբ դիմել են ինքնապաշտպանության: Շուշիի 47-օրյա պաշտպանությամբ ձախողվել են թշնամու ռազմ, պլանները: Սեպտեմբերի 3-ին գեն. Վալերիան Մադաթովը (Մադաթյան) Շամքորի մոտ 2-հզ-անոց ջոկատով ջախջախել է Աբբաս Միրզայի 10-հզ-անոց զորամասին, սեպտեմբերի 5-ին գրավել Ելիզավետպոլը: Աբբաս Միրզան, թողնելով Շուշիի պաշարումը, շարժվել է Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին միանալու էր շտապում գեներալ Իվան Պասկևիչը: Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուս. 8-հզ-անոց զորամասը պարտության է մատնել Աբբաս Միրզայի 35- հզ-անոց բանակին և նրա մնացորդները շպրտել Արաքսից այն կողմ:

1827-ի մարտին Երմոլովին փոխարինել է Պասկևիչը: Ապրիլի 2-ին ռուսական առաջապահ զորքերը և հայ կամավոր, գումարտակները գեներալ Կոնստանտին Բեկենդորֆի գլխավորությամբ Ապարանով մտել են Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրել էջմիածինը: Մայիսի 13-ին ռուսական. գլխաբոր ուժերը Պասկևիչի հրամանատարությամբ մտել են Երևանի խանություն և հունիսի 8-ին հասել էջմիածին: Գեներալ. Աֆանասի Կրասովսկու դիվիզիային թողնելով ապրիլի 27-ից պաշարված Ե- րևանը’ Պասկևիչը գլխ. ուժերով շարժվել է դեպի Նախիջևանի խանություն: Հունիսի 26-ին գրավել է Նախիջևանը, հուլիսի 5-ին Ջևան-Բուլաղում պարտության մատնել պարսկական բանակին: Հուլիսի 7-ին հանձնվել է Աբբասաբադ ամրոցը: Սակայն շոգի և հիվանդությունների պատճառով Կրասովսկին թողել է Երևանի պաշարումը և իր դիվիզիան հանգստի տարել Արագածի լանջերը: Աբբաս Միրզան, օգտվելով իրավիճակից, 30-հզ-անոց բանակով թևանցել է ռուս, բանակին և պաշա- րել էջմիածինը: Կրասովսկին շտապել է օգնության: 1827-ի օգոստ. 17-ին Օշական գյուղի մոտ 10 անգամ գերազանցող պարսկ. զորքերի դեմ  արյունահեղ ճակատամարտում հաղթել են ռուսները:

 Ռուսական բանակի գլխավոր ուժերը Պասկևիչի հրամանատարությամբ սեպտեմբերի 19-ին գրավել են Սարդարապատը, սեպտեմբերի 25- ին պաշարել Երևանի բերդն ու սկսել ռմբակոծումը: 1827-ի հոկտեմբերի 1-ի առավոտյան ռուս, զորքերը, նրա առաջին շարքերում’ դեկաբրիստ զինվորներն ու հայ կամավորները, մտել են բերդ: Գերի է վերցվել ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում’ Հասան խանը: Գրավվել են 100 մեծ ու փոքր թնդանոթներ, մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Բերդը գրավելիս զոհվել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսը’ կամավոր Աղասին: Երևանի գրավման համար Պասկևիչին տրվել է «Կոմս էրիվանսկի» պատվատիտղոսը, շատ զինվորներ (նաև հայեր) պարգևատրվել են «Երևանի բերդի գրավման համար» մեդալով: Գեն. Գեորգի էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտեմբերի. 3-ին գրավել է Մարանդը, հոկտեմբերի 14-ին’ Թավրիզը, իսկ 19-ին Թավրիզ են մտել գլխավոր. ուժերը:

 1827-ի վերջին-1828-ի սկզբին ռուսական զորքերը գրավել են Խոյը, Սալմաստը, Ուրմիան, Մարաղան, Արդա- բիլը և շարժվել դեպի Թեհրան: Ֆաթհ Ալի շահն ստիպված հաշտություն է խնդրել: 1828-ի փետրվարի. 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքված պայմանագրով (ստորագրել են Պասկևիչը և Աբբաս Միրզան) Պարսկաստանը պաշտոնապես ճանաչել է Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին:

 Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք է տրվել գաղթելու Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվել է 1 տարի ժամանակ: Գաղթականներն իրավունք ունեին իրենց հետ վերցնելու շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվել է 5 տարի ժամանակ: 1828-29-ին Ալեքսանդր Գրիբոյեդովի, Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու, Հարություն Ալամդարյանի գործուն մասնակցությամբ Թավրիզի, Մակուի, Ռւրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի և այլ շրջաններից ավելի քան 8 հզ. հայ ընտանիքներ’ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն են հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Վայոց ձորում, մասամբ’ Զանգեզուրում, Արցախում և այլ վայրերում: 6 տարով նրանք ազատվել են հարկերից ու տուրքերից: Աղքատներին դրամ, օգնություն է տրվել բնակարաններ կառուցելու համար:

 Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագր. պատկերը ներկայիս Հայաստանի տարածքում: Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:

Ռուս-թուրքական 1828-1829թթ պատերազմը

1828-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Հունիսին ռուսական բանակը Ի. Պասկևիչի հրամանատարությամբ Գյումրիի մոտ անցել է Ախուրյանը և շարժվել դեպի Կարս: Պաշարելով քաղաքը՝ եռօրյա համառ մարտերից հետո’ հունիսի 23-ին, ռուս զորքերը տեղացի հայերի գործուն մասնակցությամբ գրոհով վերցրել են Կարսի անառիկ բերդը: Հուլիսի 24-ին գրավել են Ախալքսւլաքը, օգոստոսի 15-ին’ Ախալցխան, 28-ին’ Արդահանը: Նույն ամսին ռուսական զորքերի երևանյան ջոկատը զեներալ Ալեքսանդր Ճավճավաձեի հրամանատարությամբ մտել է Բայազետի ու Ալաշկերտի գավառներ, որտեղ բնակչության 80 %-ը հայ էր:

խանություն

Անգլիայի հրահրումով ու օգնությամբ, որ ձգտում էր ամեն կերպ կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, Թուրքիան մեծ ուժեր էր կուտակել Կարինում (էրգրում) և 1829-ի գարնանն անցել է հարձակման: Հանկարծակի ներխուժելով Ախալցխա’ մեծ կորուստներ է պատճառել տեղի բնակիչներին ու կայազորին: Գեներալ Վալերիան (Բարսեղ) Բեհբութովի (Բեհբության) և Բորժոմի կիրճով նրան օգնության հասած գեներալ Իվան Բուրցովի զորքերը փախուստի են մատնել թշնամու գերակշիռ ուժերին: Կարսի ուղղությամբ նույնպես հետ մղելով թուրքերի հարձակումները’ ռուսական զորքերը շարժվել են դեպի Կարին: Նրանց հետ էր նաև ռուս բա նաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: 1829-ի հունիսի 27-ին ռուսները գրավել են թուրքական վարչական ու ռազմ, նշանավոր կենտրոն Կարինը: Ա. Պուշկինն իր «Ճանապարհորդություն դեպի Արզրում» երկում նկարագրել է հայերի ոգևորությունը: 1829-ի հունիսին, երբ ռուսական զորքերն արշավել են Կարին, Վանի փաշան 15- հզ-անոց զորքով հարձակվել է Բայազետի վրա: Քաղաքի ռուսական կայազորը (1800 հոգի) և 1000 հայ կամավորներ հունիսի 21-ին անցել են հակահարձակման ու թշնամուն դուրս շպրտել քաղաքից: Բայագետի հերոսական պաշտպանությունը ղեկավարել են գեներալներ Պոպովը և Պանյուտինը: Քաջի մահով է ընկել երիտասարդ հրետանավոր Սելիվանովը:

Երևանի գրավում

 Հուլիս-օգոստոսին ռուսական զորքերը գրավել են Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին: Մարտերին մասնակցող բազում դեկաբրիստ սպաներից գեն. Բուրցովը զոհվել է Բաբերդի մերձակայքում: Մայրաքաղաքի’ Կ.Պոլսի մատույցներում ռուս, զորքերի հայտնվելը հարկադրել է թուրք, կառավարությանը հաշտություն խնդրել: 1829-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլիս քաղաքում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը’ Կուբանից մինչև Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը: Պայմանագիրը չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք նույնպես ձգտում էին միանալ Ռուսաստանին: Արևմտաեվրոպական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները: Դժգոհելով պայմանագրից’ Պասկևիչը Նիկոլայ I ցարին առաջարկել է գոնե Կարսն ու Բայազետը’ որպես ռազմավար, կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային:

 Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունից’ 1829-30-ին Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից Ռուսաստանին անցած տարածքներ տեղափոխվել է շուրջ 80 հազար հայ: Կարինցիները (7300 ընտանիք) հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները (2500 ընտանիք)’ Շիրակի ու Թալինի շրջաններում, բայազետցիները (4215 ընտանիք)’ Սևանա լճի ավազանում, Կարինի հայերի հետ գաղթած հույները’ Ծալկայի շրջանում: Այս վերաբնակիչները նույնպես 6 տարով ազատվել են հարկերից ու տուրքերից, կարիքավորներին տրվել է դրամական օգնություն:

Հայերի մասնակցությունը ռուս – պարսկական և ռուս – թուրքական պատերազմներին

 Ռուս – պարսկական և ռուս – թուրքական պատերազմների ժամանակ հայ ժողովուրդն զգալի ռազմական, նյութական և բարոյական օգնություն է ցույց տվել ռուսական բանակին: 1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Երևանի բերդի առաջին պաշարմանը (1804) մասնակցել են 100 հեծյալից կազմված հայկական աշխարհազորային և Ռոստոմ Բեկի (Ռուստամ) գլխավորած հայկական հեծյալ ջոկատները: Պատերազմի առաջին իսկ օրերից Ղազախ – Շամշադինում և Դիլիջանում թշնամու դեմ սրընթաց գրոհներ է կատարել վարդապետ (հետագայում’ արքեպիոսկոպոս) Գրիգոր Մանուչարյանցի աշխարհազորային ջոկատը (500 հեծյալ): Լոռի-Փամբակում աչքի են ընկել Մարտիրոս Վեքիլյանի ջոկատը և Մելիք – Աբովի 50-հոգանոց հեծյալ ջոկատը:

Խանություն

 1806-ին Արցախում կռվել է Մելիք-Ջումշուդ Շահնազարյանցի հեծյալ ջոկատը: 1811-12-ին Զանգեզուրում նույնպես կազմավորվել են աշխարհազոր, ջոկատներ, որոնք մասնակցել են ռուս, զորքերի գործողություններին: Շատ հայեր’ որպես ռազմ, հետախույզներ ու կապավորներ, մեծապես օժանդակել են ռուս, զորքերին: Խիզախությամբ և համարձակությամբ աչքի են ընկել Հարություն Բաբի- ջանյանը, Վանի և Հակոբ Աթաբեկյան եղբայրները, Հովհաննես Ասլանյանը (Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի հերոս), Հարություն Մանուկյանը, Մկրտիչ Կոստանյանը, Համազասպ Եսայանը և ուր.: 1827-ի գարնանը Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես արքեպիոկոպոս Աշտարակեցու և բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանի ջանքերով Թիֆլիսում և այլ քաղաքներում ստեղծվել են հայկական կամավորական գումարտակներ’ իրենց կանոնադրությամբ, դրոշով և հայ հրամանատարներով: Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների թիվը հասել է ավելի քան 1000-ի:

Պատերազմների ժամանակ բազմաթիվ հայեր աչքի են ընկել խիզախությամբ և պարգևատրվել մարտական շքանշաններով: Ռուսական բանակի պարենի պակասը հոգացել են հայ գյուղացիները, զգալի օգնություն է ցույց տվել նաև Սբ էջմիածնի վանքը:

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել նաև Կովկաս աքսորված դեկաբրիստները’ 70 սպա և 3 հզ. շարքային զինվորներ: Աչքի են ընկել Իվան Բուրցովը, Միխայիլ Պուշչինը, Նիկոլայ Օրժիցկին, Դենիս Դավիդովը, Եվգենի Լաչինովը և ուր.:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով