Մ. Գալշոյան — Սպասում(վերլուծություն)

«Կոմիտասյան օրեր»ի շրջանակում մենք կարդացինք Մուշեղ Գալշոյանի «Սպասում» պատմվածքը։ Առաջին հայացքից այս պատմվածքը մի սովորական դեպք է նկարագրում. ցրտաշունչ ձմեռ, շտապող անցորդներ ու մի կորած դրամապանակ։ Բայց ես կառանձնացնեի ոչ թե սյուժեն, այլ Կոմիտասի կերպարը։ Թե ինչպես է Մուշեղ Գալշոյանը երևան հանում Կոմիտասի բնավորության յուրօրինակ գծերը՝ բարեսրտությունը, մեծահոգությունն ու ջինջ հոգին։ Երևում էին նրա պարզությունն […]