JavaScript ծրագրավորման լեզու

JavaScript-ը front-end ծրագրավորման համար նախատեսված լեզու է։ JavaScript-ը բրաուզերային լեզու է, այսինքն աշխատում է օգտատիրոջ բրաուզերի կողմից։ JavaScript-ը օբյեկտակողմնորոշված ծրագրային լեզու է, այսինքն այն աշխատում է օբյեկտների հետ։ Օբյեկտները կարող են ունենալ հատկություններ և մեթոդներ։ JavaScript-ում գլխավոր օբյեկտը կոչվում է document։

Փոփոխականները JavaScript-ում

JavaScript-ում փոփոխականները ստեղծվում են var բառի միջոցով։

Փոփոխականների տիպերը JavaScript-ում

Փոփոխականները JavaScript-ում լինում են հետևյալ տիպերի՝

  • թվեր
  • տողեր
  • զանգվածներ
  • բուլյան տիպի փոփոխականներ
  • օբյեկտներ

Տողային տիպի փոփոխականների արժեքը անպայման գրվում է չակերտների մեջ։

Բուլյան տիպի փոփոխականները կարող են ընդունել հետևյալ երկու արժեքներից մեկը՝ true-ճշմարիտ և false-կեղծ։

Length հատկությունը և զանգվածում էլեմենտների ավելացումն ու հեռացումը

Length հատկությունը վերադարձնում է զանգվածի էլեմենտների քանակը

Push մեթոդը ավելացնում է նոր էլեմենտ զանգվածի վերջում։

Unshift մեթոդը ավելացնում է զանգվածի առաջին էլեմենտը։

Pop մեթոդը ջնջում է զանգվածի վերջին էլեմենտը։

Shift մեթոդը ջնջում է զանգվածի առաջին էլեմենտը։

Splice մեթոդը

var students=[“Մերի”, “Արմեն”, “Արթուր”, “Կարեն”, “Գևորգ”];
students.splice(3,2);

Այս դեպքում Splice մեթոդը students զանգվածից կջնջի 3 ինդեքս ունեցող էլեմենտից սկսած երկու հատ էլեմենտ։

Զանգվածների հետ աշխատելու այլ մեթոդներ

  • reverse մեթոդը զանգվածը դասավորում է հակառակ կարգով
  • Sort մեթոդը դասավորում է զանգվածի էլեմենտները այբբենական կարգով
  • join մեթոդը զանգվածի էլեմենտները միմյանցից առանձնացնում է ընտրված սինվոլով

Բազմաչափ զանգված

Բազմաչափ զանգված կոչվում է այն զանգվածը, որի էլեմենտները իրենք են հանդիսանում զանգվածներ։

Պայմանական օպերատորներ

if պայմանական օպերատորն ունի հետևյալ տեսքը

if(պայման){

գործողություն(օպերատորների բլոկ)

}

ifelse

Տրամաբանական և-ի դեպքում ընդհանուր պայմանը կլինի ճշմարիտ, եթե ճշմարիտ լինեն բոլոր մասնակի պայմանները։

Տրամաբանական կամ-ի դեպքում ընդհանուր պայմանը կլինի ճշմարիտ, եթե ճշմարիտ լինի մասնակի պայմաններից գոնե մեկը։

Ունենք զանգված var students=[“Կարեն”, “Արմեն”, “Անի”, “Արթուր”]: Գրել պայման, եթե զանգվածի երկարությունը հավասար է 4 և վերջին էլեմենտն է Արթուրը, ապա էկրանին արտածել՝ “Այս զանգվածը մեզ բավարարում է”, այլապես էկրանին արտածել՝ “Այս զանգվածը մեզ չի բավարարում”։

Ցիկլի օպերատորներ

while ցիկլի օպերատոր

Բոլոր ցիկլի օպերատորներն ունենում են հաշվիչ և սահմանափակում։ While ցիկլի օպերատորն ունի հետևյալ տեսքը․

Հաշվիչի սկզբնական արժեք;

while(սահմանափակում){

գործողություն (օպերատորների բլոկ);

հաշվիչի քայլ;

}

For ցիկլի օպերատոր

For ցիկլի օպերատորն ունի հետևյալ տեսքը․

For (Հաշվիչի սկզբնական արժեք; սահմանափակում, հաշվիչի քայլ){

գործ9ողություն (օպերատորների բլոկ);

}

alert(), prompt(), confirm() մեթոդները․

*window օբյեկտի մեթոդներն են։

Window օբյեկտի alert-ը ստեղծում է մոդալ պատուհան, որն ունի մեկ կոճակ (OK):

confirm մեթոդը ստեղծում է պատուհան, որն ունի երկու կոճակ(OK և Cancel)։ Եթե սեղմում ենք OK կոճակը, ապա confirm մեթոդը վերադարձնում է true, իսկ եթե սեղմում ենք Cancel կոճակը՝ վերադարձնում է false:

Ֆունկցիաներ

Javascript-ում ֆունկցիաներն ունեն հետևյալ կառուցվածքը՝

function ֆունկցիայի անուն (պարամետր 1, պարամետր 2,․․․, պարամետր n){

գործողություն (օպերատորների բլոկ);

}

Ֆունկցիան կանչում են հետևյալ կերպ՝

ֆունկցիայի անուն (պարամետր 1-ի արժեք, պարամետր 2-ի արժեք,․․․, պարամետր n-ի արժեք);

Ֆունկցիայի փոփոխականների տեսանելիության տիրույթ

Javascript-ում փոփոխականները լինում են գլոբալ և լոկալ։ Գլոբալ փոոփխականները լինում են հայտարարվում են ֆունկցայի մարմնից դուրս և նրանց արժեքը պահպանվում է ինչպես ֆունկցիայի ներսում, այնպես էլ ֆունկցիայից դուրս։ Լոկալ փոփոխականները հայտարարվում են ֆունկցիայի մարմնի ներսում և նրանք չեն գործում ֆունկցիայից դուրս։

Ֆունկցիայի արդյունքի վերադարձ-return

Հաճախ, անհրաժեշտ է լինում ֆունկցիայի աշխատանքի արդյունքը ոչ թե արտածել էկրանին, այլ վերադարձնել և ստանալ կոդի այլ մասում։ Ֆունկցիայի աշխատանքի արդյունքը վերադարձնում է return հրամանի միջոցով։

Տողային օբյեկտի հատկություններն ու մեթոդները

Length հատկությունը վերադարձնում է տողի սիմվոլների քանակը։

ToLowerCase(), ToUpperCase()

toLowerCase մեթոդը իրեն դրված տողը ամբողջությամբ դարձնում է փոքրատառ։

toUpperCase մեթոդը իրեն դրված տողը ամբողջությամբ դարձնում է մեծատառ։

indexOf

indexOf մեթոդը վերադարձնում է իրեն տրված արտահայտության ինդեքսը։

slice մեթոդ

Այս դեքում slice մեթոդը mySites փոփոխականից կվերցնի 7 ինդեքս ունեցող սիմվոլից մինչև վերջին սիմվոլը և այն կտեղադրի myDomen փոփոխականում

            var mySites = "http://htmlbook.ru";
            var myDomen = mySite.slice(7);
            document.write(myDream + "<br>");

Այս դեքում slice մեթոդը mySites փոփոխականից կվերցնի 7 ինդեքս ունեցող սիմվոլից մինչև 14 ինդեքս ունեցող սիմվոլը և այն կտեղադրի myRoot փոփոխականում

        var myRoot = mySite.slice(7, 15);
        document.write(myRoot + "<br>");

charAt() և charCodeAt()

charAt() մեթոդը վերադարձնում է իրեն տրված ինդեքսն ունեցող սիմվոլը։

Javascript-ում բոլոր սիմվոլներն ունեն իրենց կոդերը: charCodeAt() մեթոդը վերադարձնում է իրեն տրված ինդեքսն ունեցող սիմվոլի կոդը։

Regular արտահայտություններ

Regular արտահայտությունը դա որոշակի շաբլոն է, որն օգտագործվում է այն դեպքերում, երբ տեքստում պետք է գտնել համընկնում այդ շաբլոնի հետ։

Search մեթոդ

Search մեթոդը վերադարձնում է տողում regular արտահայտության մեջ համընկնման ինդեքսը։

\d- փնտրել թվանշան

\d\d\d կամ \d{3} փնտրել երեք թվանշան իրար հետևից

∧-խարիսխ(տողի սկիզբ)

$-խարիսխ(տողի վերջ)

Match մեթոդը

Match մեթոդը վերադարձնում է տողում regular արտահայտության հետ համընկումը։

g-ն շաբլոնի մոդիֆիկատոր է, կոչվում է գլոբալ

Այն գրվում է, որպեսզի էկրանին արտածվեն բոլոր համընկնումները

Replace մեթոդը

Replace մեթոդը regular արտահայտության հետ համընկնումներրը փոխարինում է ընտրված սիմվոլով։

isNaN() ֆունկցիա

isNaN() ֆունկցիան վերադարձնում է true, եթե իրեն տրված փոփոխականը թիվ չէ։ Եվ վերադարձնում է false, եթե իրեն տրված փոփոխականը թիվ է։

parseInt(), parseFlot() և Number() ֆունկցիաները

parseInt() ֆունկցիան տրված փոփոխականի արժեքը դարձնում է ամբողջ թիվ։

parseFlot() ֆունկցիան տրված փոփոխականի արժեքը դարձնում է ամբողջ տասնորդական թիվ։

Number() ֆունկցիան տրված փոփոխականի արժեքը դարձնում է ամբողջ թիվ։ Եթե true է վերադարձնում է 1, եթե false՝ 0։

Math օբյեկտը և նրա round(), ceil(), floor() մեթոդներըտասնորդական թվերի կլորացում

round() մեթոդը կլորացնում է թիվը մինչև ամբողջ թիվ (80.93->81)

ceil() մեթոդը կլորացնում է թիվը դեպի մեծ ամբողջ թիվ (80.001->81)

floor() մեթոդը կլորացնում է թիվը դեպի փոքր ամբողջ թիվ (80.99->80)

Math օբյեկտի random մեթոդըպատահական թվերի գեներացում

Math օբյեկտի random մեթոդը գեներացնում է պատահական տասնորդական թիվ 0-1 միջակայքից։

Date օբյեկտը

getFullYear() մեթոդը վերադարձնում է ներկա թվականը։

getMonth() մեթոդը վերադարձնում է տվյալ ամսի համարը(հունվար-0, փետրվար-1․․․)։

getDate() մեթոդը վերադարձնում է ամսաթիվը։

getDay() մեթոդը վերադարձնում է շաբաթվա օրը 0-ից հաշված(կիրակի-0, երկուշաբթի-1․․․)։

getHours() մեթոդը վերադարձնում է տվյալ պահի ժամը։

getMinutes() մեթոդը վերադարձնում է տվյալ պահի րոպեն։

getSeconds() մեթոդը վերադարձնում է տվյալ պահի վայրկյանը։

getTime() մեթոդը վերադարձնում է ժամանակը միլիվայրկյաններով։

Այս մեթոդնրը ցույց են տալիս ոչ թե սերվերի վրայի տվյալները, այլ օգտագործողի համակարգչի վրայի տվյալները։

Խնդիրներ

Օգտագործելով Date օբյեկտի մեթոդները, էկրանին դուրս բերել ժամը հետևյալ ֆորմատով․ ժամ։ րոպե։ վայրկյան, ընդ որում եթե վայրկյաններն ու րոպենեևն ընկնում են 0-10 միջակայքում, ապա էկրանին դուրս բերել հետևյալ կերպ․ 19․07․03

Օգտվելով getDay() մեթոդից՝ էկրանին դուրս բերել շաբաթվա օրը, սակայն ոչ թե թվով, այլ բառերով (Օր․՝ Այսօր շաբաթ է)։

setTimeout(), setInterval(), cleanInterval() ֆունկցիաները

setTimeout() ֆունկցիան

, setInterval(),

cleanInterval() ֆունկցիան կանգնեցնում է նախորդող ֆունկցիայի աշխատանքը և էկրանին ոչինչ չի արտատպվում։

typeof() ֆունկցիան

typeof() ֆունկցիան վերադարձնում է նրան տրված փոփոխականի արժեքի տիպը։

switch-case պայմանական օպերատոր

switch-case պայմանական օպերատորն ունի հետևյալ տեսքը․

switch(փոփոխական){

case արժեք 1։

գործողություն 1;

break;

case արժեք 2։

գործողություն 2;

break;

case արժեք n։

գործողություն n;

break;

default;

գործողություն;

Սեփական օբյեկտի ստեղծում

Javascript-ում կարելի է ստեղծել սեփական օբյեկտ։ Գոյություն ունի օբյեկտի ստեղծման երկու եղանակ.

Եղանակ 1․

var օբյեկտի անունը=new Object();

օբյեկտի անունը․հատկություն 1= արժեք;

օբյեկտի անունը․հատկություն 2= արժեք;

.

.

օբյեկտի անունը․հատկություն n= արժեք;

Եղանակ 2․

var օբյեկտի անունը={

հատկություն 1:արժեք,

հատկություն 2:արժեք,

.

.

հատկություն n: արժեք,

}

Վեբ էջերի ձևափոխություններ

DOM(փաստաթղթի օբյեկտային մոդել)

document օբյեկտի getElementsByTagName մեթոդն ընտրում է էլեմենտները տվյալ թեգի անունով։

document օբյեկտի getElementsByClassName մեթոդն ընտրում է էլեմենտները տվյալ կլասի անունով։

document օբյեկտի getElementsById մեթոդն ընտրում է տվյալ id ունեցող էլեմենտը։

innertext հատկությունն ընտրում է նշված էլեմենտի տեքստը։ innertext հատկության միջոցով կարելի է փոփոխել ընտրված էլեմենտի տեքստը։

inner html հատկության միջոցով կարելի է փոխել ընտրված html էլեմենտի կոդը

jQuery

jQuery-ն JavaScript-ի գրադարաններից մեկն է։ jQuery-ում ընտրությունը կատարվում է css սելեկտորներով։

$(‘p’);- կընտրվեն բոլոր p թեգերը

$(‘.maindiv’);-կընտրվեն բոլոր այն թեգերը,որոնց տրված է maindiv կլասը

$(‘#main_h1’);- կընտրվեն main.h1 id ունեցող էլեմենտը

$(p strong);- կընտրվեն բոլոր p թեգերի ժառանգ strong թեգերը

$(‘#div_for_img img’);- կընտրվեն div_for_img id ունեցող թեգի բոլոր ժառանգ img թեգերը

$(‘#main_h1+p’);- կընտրվի main_h1 id ունեցող թեգին անմիջապես հաջորդող p թեգը

$(՛ div_for_img > img’);- կընտրվեն div_for_img id ունեցող թեգի անմիջապես ժառանգ img թեգերը

Ընտրություն՝ ատրիբուտների առկայությամբ և արժեքով

$(‘img[width=”200″]’);- կընտրվեն բոլոր այն img թեգերը, որոնց width ատրիբուտի արժեքը հավասար է 200։

$(‘a[href ^ = “http”]’); — կընտրվեն բոլոր այն a թեգերը, որոնց width ատրիբուտի արժեքը հավասար է 200։

$(‘img [src $=”.jpg”]’);-

$(‘img[src*=”moto”]’);

Ընտրության ֆիլտրում

$(‘#moto_table tr։even’);- կընտրվեն moto table id ունեցող աղյուսակի բոլոր զույգ համարի տողերը 0-ից հաշված

$(‘#moto_table tr:odd’);- կընտրվեն moto table id ունեցող աղյուսակի բոլոր կենտ համարի տողերը 0-ից հաշված

$(‘img:not(#div_for_img img)’);- կընտրվեն բոլոր img թեգերը բացի div_for_img id ունեցող էլեմենտի ժառանգ img թեգերից

$(‘div:has(fieldset)’);- կընտրվեն բոլոր այն div թեգերը, որոնք իրենց մեջ պարունակում են fieldset թեգը

$(‘p:contains(мотоцикл)’);- կընտրվեն այն p թեգերը, որոնք իրենց մեջ պարունակում են мотоцикл արտահայտությունը

$(‘#div_for_img img:first’);- կընտրվի div_for_img id ունեցող էլեմենտի առաջին img էլեմենտը

$(‘#div_for_img img:last’);- կընտրվի div_for_img id ունեցող էլեմենտի վերջին img էլեմենտը

$(‘div:hidden’);- կընտրվեն բոլոր թաքցված div թեգերը

$(‘div:visibility’);- կընտրվեն բոլոր տեսանելի div թեգերը

DOM ծառի ձևավորման սպասում

Ինչպես գիտենք, HTML կոդը բրաուզերի համար իրենից ներկայացնում է ծառ, որի արմատն է HTML թեգը, իսկ մնացած բոլոր թեգերը իրենցից ներկայացնում են այդ ծառի ճյուղերը կամ այսպես ասած հանգույցները։ Քանի դեռ DOM ծառը չի ձևավորվել, Javascript-ը չի կարող ճիշտ աշխատել նրա հետ։ Հետևաբար, Javascript-ի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է սպասել DOM ծառի ձևավորմանը։ Որպեսզի Javascript-ն աշխատի միայն DOM ծառի ձևավորումից հետո, անհրաժեշտ է կոդի ամենասկզբում գրել հետևյալ ֆունկցիան և Javascript-ի կամ jQuery-ի կոդը տեղադրել այդ ֆունկցիայի մեջ (միայն jQuery օգտագործման դեպքում)։

$(document).ready(function(){

});

text(), hide() և show() ֆունկցիաները

text() ֆունկցիան վերադարձնում է ընտրված էլեմենտի տեքստը։ text() ֆունկցիայի օգնությամբ նաև կարելի է փոխել ընտրված էլեմենտի տեքստը։

hide() ֆունկցիան անհետացնում է ընտրված էլեմենտը տրված ժամանակի ընթացքում՝ արտահայտված միլիվայրկյաններով։

show() ֆունկցիան ցուցադրում է ընտրված անհետացած էլեմենտը տրված ժամանակի ընթացքում՝ արտահայտված միլիվայրկյաններով։

Շղթայական ֆունկցիաներ

jQuery-ում ֆունկցիաները կարելի է գրել իրար հետևից կետով առանձնացրած․ օրինակ

selectedImages.hide(3000).show(4000);

Այս ֆունկցիաները կոչվում են շղթայական ֆունկցիաներ։

Էլեմենտների բարձրության և լայնության փոփոխումը

width() մեթոդը վերադարձնում է ընտրված էլեմենտի լայնությունը՝ արտահայտված պիքսելներով։ width() մեթոդի օգնությամբ կարելի է նաև փոփոխել ընտրված էլեմենտի լայնությունը։

height() մեթոդը վերադարձնում է ընտրված էլեմենտի բարձրությունը՝ արտահայտված պիքսելներով։ height() մեթոդի օգնությամբ կարելի է նաև փոփոխել ընտրված էլեմենտի բարձրությունը ։

HTML մեթոդ

HTML մեթոդի օգնությամբ կարելի է փոխել HTML կոդը։

fadeIn() և fadeOut() ֆունկցիաները

fadeOut() ֆունկցիան ընտրված էլեմենտը դարձնում է թափանցիկ նշված ժամանակի ընթացքում՝ հաշված միլիվայրկյաններով։

fadeIn() ֆունկցիան ընտրված թափանցիկ դարձրած էլեմենտը դարձնում է տեսանելի նշված ժամանակի ընթացքում՝ հաշված միլիվայրկյաններով։

fadeTo() ֆունկցիան

fadeTo() ֆունկցիան ընտրված էլեմենտը դարձնում է տրված չափով թափանցիկ տրված ժամանակի ընթացքում՝ հաշված միլիվայրկյաններով։

slideUp() և slideDown() ֆունկցիաները

slideUp() ֆունկցիան ընտրված էլեմենտը սեղմում է դեպի վեր։ slideDown() ֆունկցիան վերադարձնում է սեղմված էլեմենտը դեպի ներքև։

attr() և removeAttr() ֆունկցիաները

attr() ֆունկցիան վերադարձնում է ընտրված ատրիբուտի արժեքը։ attr() ֆունկցիայի միջոցով կարելի է նաև փոխել ընտրված ատրիբուտի արժեքը։

remove attr() ֆունկցիան ջնջում, հեռացնում է ընտրված ատրիբուտը։

addClass() և removeClass() ֆունկցիաները

addClass() ֆունկցիան ընտրված էլեմենտի համար ավելացնում է նշված անունով կլասը։ removeClass() ֆունկցիան ընտրված էլեմենտի համար հեռացնում է նշված անունով կլասը։

css ֆունկցիա

css ֆունկցիան վերադարձնում է ընտրված էլեմենտի նշված css հատկության արժեքը։ css ֆունկցիայի միջոցով կարելի է նաև փոփոխել ընտրված էլեմենտի նշված css հատկության արժեքը։

animate() ֆունկցիան

animate() ֆունկցիան փոխում է ընտրված էլեմենտի նշված css հատկությունների արժեքը տրված ժամանակի ընթացքում՝ հաշված միլիվայրկյաններով։ animate() ֆունկցիայում կարելի է գրել նաև ֆունկցիա։

append(), prepend(), after(), before() ֆունկցիաները

before() մեթոդը ստեղծում է նոր html էլեմենտ նախքան ընտրված էլեմենտը։

after() մեթոդը ստեղծում է նոր html էլեմենտ ընտրված էլեմենտից հետո։

append() մեթոդը ստեղծում է նոր html էլեմենտ նախքան ընտրված էլեմենտի ներսում՝ ամենավերջում։

prepend() մեթոդը ստեղծում է նոր html էլեմենտ նախքան ընտրված էլեմենտի ներսում՝ ամենասկզբում։

Each ֆունկցիան

Javascript- ում ֆունկցիաները որպես պարամետր չի կարելի տալ օպերատորներ, սակայն ֆունկցիաներին որպես պարամետր կարելի է տալ այլ ֆունկցիա։ Եթե Javascript- ում զանգվածի ընթացիկ էլեմենտը նշանակում է MyArray[i], ապա jQuery-ում each մեթոդի համար ընթացիկ էլեմենտը նշանակում է ($)։

each-ը կիսաավտոմատ ցիկլ է, որովհետև նրա համար հաշվիչ պետք չէ, պետք է միայն պայման։


Իրադարձություններ մկնիկով

  • mouseover- մկնիկը մոտեցավ օբյեկտին
  • mouseout- մկնիկը հեռացավ օբյեկտից
  • click- մկնիկի ձախ սեղմակով սեղմում օբյեկտի վրա
  • dblclick- մկնիկի ձախ սեղմակով կրկնակի սեղմում օբյեկտի վրա
  • mousemove- մկնիկի տեղաշարժ
  • mousedown- մկնիկի սեղմակը սեղմած է և պահված է սեղմած վիճակում
  • mouseup- մկնիկի սեղմակը սեղմած և թողած է

Իրադարձություններ ֆորմայով

  • submit- կոճակի սեղմումից հետո տվյալների ուղարկում
  • focus- երբ մկնիկով սեղմում ենք ֆորմայի տվյալ դաշտի վրա, ստանում է ֆոկուս
  • blur- երբ մկնիկով սեղմում ենք ֆորմայի էլեմենտից դուրս, այդ էլեմենտը կորցնում է ֆոկուսը
  • change- երբ ֆորմայի դաշտում փոփոխություն է կատարվում
  • reset — ֆորմայի տվյալների բերումը սկզբնական վիճակի

Իրադարձություններ ստեղնաշարով

  • keypress- ստեղնաշարի որևէ կոճակի սեղմում
  • keydown- կոճակի սեղմած պահած վիճակ
  • keyup- կոճակի սեղմած թողած վիճակ

Բրաուզերի պատուհանի հետ կապված իրադարձություններ

  • keypress- ստեղնաշարի որևէ կոճակի սեղմում
  • keydown- կոճակի սեղմած պահած վիճակ
  • keyup- կոճակի սեղմած թողած վիճակ
  • load-վեբ էջի բոլոր օբյեկտների ներբեռնումը
  • resize- բրաուզերի պատուհանի չափերի փոփոխման իրադարձություն
  • scroll-բրաուզերի պատուհանի scroll-ի շարժումը վերև կամ ներքև և մկնիկով scroll-ի շարժումը
  • unload- փակում ենք էջը կամ անցնում ուրիշ էջ

Իրադարձության օբյեկտի հասկացությունը

screenX հատկությունը վերադարձնում է այն կետի հեռավորությունը բրաուզերի պատուհանի ձախ եզրից, որի վրա click է արված։

screenY հատկությունը վերադարձնում է այն կետի հեռավորությունը բրաուզերի պատուհանի վերին եզրից, որի վրա click է արված։

pageX հատկությունը վերադարձնում է այն կետի հեռավորությունը վեբ էջի ձախ եզրից, որի վրա click է արված։

pageY հատկությունը վերադարձնում է այն կետի հեռավորությունը վեբ էջի վերին եզրից, որի վրա click է արված։

Եթե սեղմված է alt կոճակը, ապա altkey-ը կվերադարձնի true, հակառակ դեպքում՝ false։

$('#div_for_img').click(function(eventObject){
    alert('Սեղմվա՞ծ է արդյոք alt կոճակը ' +eventObject.altKey);
});

Ֆորմայի էլեմենտների ընտրություն և ֆիլտրացիա

$(‘:checkbox’);- կընտրվեն բոլոր չեքբոքսերը

$(‘:radio’);- կընտրվեն բոլոր ռադիոկոճակները

$(‘:submit’);- կընտրվեն բոլոր submit տիպի կոճակները

$(‘:reset’);- կընտրվեն բոլոր reset տիպի կոճակները

$(‘:file’);- կընտրվեն բոլոր file տիպի կոճակները

$(‘:button’);- կընտրվեն բոլոր button տիպի կոճակները

$(‘:text’);- կընտրվեն բոլոր text տիպի input դաշտերը

$(‘:password’);- կընտրվեն բոլոր password տիպի input դաշտերը

$(‘:password’);- կընտրվեն բոլոր input-ները

$(‘#my_form :text’);- կընտրվեն my form id ունեցող էլեմենտի բոլոր text տիպի input դաշտերը

Ֆորմայի էլեմենտների վիճակի ֆիլտրեր

$(‘#my_form :checked’);- կընտրվեն my form id ունեցող էլեմենտի տվյալ պահի բոլոր ակտիվ/նշված/ դաշտերը

$(‘#my_form :checkbox:checked’);- կընտրվեն my form id ունեցող էլեմենտի բոլոր checkbox-երի տվյալ պահին ակտիվ դաշտերը

$(‘#my_form :#motoSelect:selected’);- կընտրվեն my form id ունեցող էլեմենտի ժառանգ motoSelect id ունեցող էլեմենտի տվյալ պահի բոլոր ակտիվ դաշտերը

val() ֆունկլցիան վերադարձնում է ֆորմայի ընտրված դաշտի արժեքը

submit() և focus()

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով